Կմթերվի շուրջ 68700 տոննա բանջարեղեն
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ամփոփված տեղեկատվության` ընթացիկ տարում պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից կմթերվի շուրջ 68700 տոննա բանջարեղեն, որից՝ 57700 տոննա լոլիկ, 21200 տոննա պտուղ, որից՝ 4400 տոննա խնձոր, 4100 տոննա դեղձ և 144000-155000 տոննա խաղող:
Օգոստոսի 5-ի դրությամբ պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող 19 ընկերություններ գյուղացիական տնտեսությունների հետ արդեն կնքել են մթերման 7521 պայմանագիր, որից 6586-ը խաղողի (42376 տոննա) և 935-ը բանջարեղենի (37200.7 տոննա, այդ թվում` 29397 տոննա լոլիկ) համար: Պայմանագիր կնքող տնտեսությունները որպես օժանդակություն վերամշակողներից ստացել են 336.12 մլն. դրամի կանխավճար, 291.5 տոննա պարարտանյութ, 40 տոննա սերմացու և 208.0 մլն. դրամի բուժանյութեր:
Պայմանագրերի կնքումը շարունակվում է: Առաջիկայում նման պայմանագրեր կկնքեն նաև <<Արմենիա վայն գործարան>> ՍՊԸ-ն, <<Հայասի գրուպ>> ՍՊԸ-ն և այլ ընկերություններ:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակաին իրավունքները պատկանում են ին: Կայքի հեղինակաին իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|