ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 5:24:44 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 21 » Արդեն երեք տարի է` տան հոգսը 16-ամյա Գայանեի ուսերին է…
0:23:46 AM
Արդեն երեք տարի է` տան հոգսը 16-ամյա Գայանեի ուսերին է…
Նա էլ չի կարողանում վայելել իր պատանեկությունը 

Գայանեն 16 տարեկան է, ապրում է գյուղական համայնքում` հայրական տատիկի հոգածությամբ: «Ես շատ եմ սիրում տատիկիս, բայց նա արդեն շատ է ծերացել եւ ինձ չի կարողանում օգնել տնային գործերում»,-ասում է Գայանեն: Գայանեի հայրը Թիֆլիսում կանաչեղենի վաճառքով է զբաղվում, իսկ մոր մասին դժվարությամբ է պատմում. «Ես մայրիկիս շատ էի սիրում, իսկ հիմա իր կարիքը շատ եմ զգում: Երբ հայրիկը սկսեց հաճախակի բացակայել տանից, մայրիկը դրանից նեղվում էր: Որոշ ժամանակ անց սկսեցին վիճել. հետո վեճերը ամենօրյա բնույթ կրեց: Նրանց վիճաբանությունները հիմնականում փոխադարձ մեղադրանքներով էին սկսվում եւ այդպես շարունակվում: Հերթական անգամ, երբ հայրիկը Վրաստանում էր, հորեղբայրս բարկացած մտավ մեր տուն եւ հարցրեց, թե որտեղ է մայրիկս, իսկ ես պատասխանեցի, որ հարեւանուհու տանն է: Նա հեռացավ: Անցավ կես ժամ, մայրիկը տրմադրությունը գցած, աչքերը կարմրած մտավ տուն»,-պատմում է Գայանեն: Մայրը ոչինչ չի պատմում, որից երկու ժամ անց գյուղի բնակիչները պահանջում են Գայանեի մորը հեռանալ գյուղից եւ չվարկաբեկել իրենց անունը. «Մայրիկին տաքսի են նստացնում եւ վտարում գյուղից: Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում եւ անդադար լաց էինք լինում»,- պատմում է Գայանեն: 

Պարզվում է` նրա հորեղբայրը բռնացրել էր իր մայրիկին իրենց հարեւանի ամուսնու հետ: Հորեղբայրը, չիմանալով ինչպես վարվել, զանգահարում է Գայանեի հայրիկին, պատմում տեսածի մասին եւ միացնում ձայնագրությունը որպես ապացույց: Գայանեի հայրը ասում է, որ ինքը վաղն առավոտյան ճանապարհ կընկնի, բայց մինչ այդ կնոջ ոտքը օջախում չլինի: Այս լուրը արագ տարածում է գտնում գյուղում: Գայանեն փոքրիկ քույր ունի, ում խնամքով էլ զբաղվում է ինքը: Ասում է, թե շատ է հոգնում եւ որ իր մանկությունից էլ ոչինչ չի հասկանում. «Արդեն երեք տարի է` տան հոգսն իմ ուսերին է: Երբ դասից գալիս եմ, արդեն հոգնած եմ լինում եւ շատ դժվար է ինձ համար զբաղվել տնային գործերով, խնամել տատիկին եւ օգնել փոքրիկ քույրիկին»,- ասում է Գայանեն: Նրա խոսքով` հայրիկը լավ է վաստակում, նրանք ֆինանսական խնդիրներ չունեն, պարզապես նա չի կարողանում իր ընկերների նման անհոգ պատանեկություն անցկացնել: 

Քրիստինա Միրզոյան 
aravot.am 
ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 2012 19:11

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+853 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan