ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 1:34:23 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՅԻՍ » 18 » «ԱՐԱՐԱՏ» ՀՈԳԵՎՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԽՏՆ Ի ԵՐՈՒՍԱՂԵՄ: ՕՐ ԵՐԿՐՈՐԴ (ՖՈՏՈՇԱՐՔ)
9:11:28 PM
«ԱՐԱՐԱՏ» ՀՈԳԵՎՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԽՏՆ Ի ԵՐՈՒՍԱՂԵՄ: ՕՐ ԵՐԿՐՈՐԴ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Գագիկ Շամշյանը՝ ուխտավոր Երուսաղեմում 

«Արարատ» հոգևոր միության հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը այս օրերին ուխտայց է կազմակերպել Սուրբ երկիր՝ Երուսաղեմ: 

Ինչպես Երուսաղեմից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նույնպես ուխտավորների խմբում է, ուխտագնացությունը երկրորդ օրվա ճանապարհին է: Հայաստանի մոտ 70 ուխտավորներին Երուսաղեմում միացել են Սանկտ Պետերբուրգի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Չուփուրյանը 19 և Ռիգայի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը 10 ուխտավորների հետ: 

Ուխտավորներն այսօր այցելեցին Սրբոց Հակոբյանց մայրավանք, Սիոն լեռան սրբավայրեր, Վերնատուն, Դավիթ Մարգարեի գերեզման, Ս. Աստվածածնի ննջման եկեղեցի և Ս. Պետրոս առաքյալի զղջման եկեղեցի: 

Հընթացս այսօրվա ուխտավորները առիթ ունեցան ոչ միայն ծանոթանալու սուրբ վայրերի պատմությանը, այլև հաղորդ դառնալու հոգևոր բովանդակությանը: Ամեն սրբավայրում հոգևորականների հետ ուխտյալ հայորդիները միասին աղոթեցին: 

Աղոթքներին միացան «Արարատ» երգչախմբի երիտասարդուհիները: «Հայր Մեր», «Սուրբ Սուրբ», «Էջմիածին», «Տէր եթե զշրթունս իմ բանաս», «Խնկի ծառի նման ես», «Երանելի Ս. Կույս Մարիամ» հոգևոր մեղեդիները Տերունական վայրերում երգչախմբի անդամների միջոցով իրապես դարձան աղոթք՝ բազում հույզերի, մտորումների, հոգևոր զգացումների, կյանքի նկատմամբ վերագնահատումների առիթ հանդիսանալով: 

Թող ամուր մնա հայրենի մեր հողը, հոգևոր արժեքներով շաղախվի, և իր հայորդիները թող որ իրապես առիթ ունենան ներկա լինելու հոգևոր մեր հայրենիքում ՝ Երուսաղեմում: Առավել ամրանալով իրենց ազգային հայրենասիրական, հոգևոր պարտավորությունների ճանապարհին: 

2012-05-14 20:55 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
նյութը` news.armeniatv.com-ից




ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1695 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan