ԱՀԹ Սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճում՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի նախաձեռնությամբ, իրականացավ հերթական «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցեցին ԱՀԹ երիտասարդաց կառույցներից կազմված շուրջ 19 խմբեր: Մասնակիցները 3 խաղափուլերի ընթացքում պատասխանեցին 48 բազմաբնույթ հարցերի: 3-րդ հորիզոնականը 24-միավորով զբաղեցրեց առաջատարներից մեկը համարվող «Մանանա» խումբը, իսկ 2-րդ տեղում 25 միավոր հավաքած` «Տաթև»-ը: 1-ին պատվավոր հորիզոնականը 26 միավորով զբաղեցրեց ԱՀԹ Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության համանուն «Արարատ» խումբը, որի անդամենրի հիմնական մրցակից համարվող Սբ. Երրորդություն եկեղեցու «Սկիզբ» թիմը 20 միավորով զբաղեցրեց ընդամենը 8-րդ հորիզոնականը:
|