ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-11-21 / 5:59:31 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ՀՈՒՆՎԱՐ » 24 » ԱՆԿՐԿՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԻՆԵՆ
5:31:42 PM
ԱՆԿՐԿՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԻՆԵՆ
Լուսինե Զաքարյան երևույթի մասին շատ է խոսվել, խոսվում է և այսօր և կխոսվի միշտ… 

 <<Երգչուհի>> տիտղոսը շատ քիչ է և սահմանափակ նրան կոչելու համար: Նա մի քաղցրակարկաչ ձայնով հրեշտակ էր` առաքված երկնքից, որպեսզի մարդկանց ունկին հասցնի իսկական երաժշտությունը` հոգեղեն երաժշտությունը, որը զարմանալիորեն խորն է թափանցում լսողի հոգում, նստվածք տալիս, ավելին` պահանջ է առաջացնում այն կրկին ու կրկին լսելու: Լուսինեի հոգին մաքուր հոգու արտափայլումն է և որ գաղտնիքը նաև նրա մարդկային նկարագրի մեջ է` պարզ ու միամիտ, բարի և անմեղ, որը ոչ մի բանով չի կեղծում իրեն, չի մղվում ինքնացուցադրման: Նրա շուրթերից հնչած երգը աղոթք էր ու նա այդպես աղոթում էր իր երգով առ աստված բոլորիս համար, խորանի առջև կանգնած, աստվածամոր դեմ սպիտակ հագած Լուսինեն <<Սուրբ-սուրբ>> էր երգում: 
  Այո նա ծնվել էր որպեսզի երգի, փառաբանի տիրոջը, ստեղծողին, թողություն հայցի և դա անում էր կատարյալ, հոգևոր այդ մեղեդիները նրա մեջ էին, որոնք այդքան մաքրագործող են սրբացնող ու վեհացնող, մի խոսքով ոչ երկրային ու սովորական: Պատարագի հատվածներից նա երգում էր <<Մարմին տերունականը>>, <<Հրեշտակայինը>>, <<Սուրբ-սուրբը>>, <<Հայր-մերը>>, <<Ամեն հայր սուրբը>>, <<Տեր ողորմիան>>, <<Քրիստոս պատարագյալը>> և այլն: Լուսինեն հոգևոր երգի անզուգական կատարող էր, սակայն պետք չե մոռանալ, որ նա նույնքան անզուգական էր կատարում նաև ժողովրդական-գեղջկական երգեր` Կոմիտաս, Եկմալյան: Լինի դա հոգևոր, թե ժողովրդական կատարում Լուսինեի ամեն մի երգի նախաստեղծ գեղեցկությունը հայտնաբերված էր: Նա երգում եր դահլիճում մինչդեռ վերանում էր դեպի տիեզերական հեռուները: Պատահական չէր, որ Արամ Խաչատրյանը լսելով նրա երգը ասել է. <<Այն պատռում է բոլոր սահմանները և նվաճում տիեզերքը>>: Լուսինեն երգում էր ողջ իր ներուժով, հմայքով և ներքին լույսով: Նա բազմիցս խոստովանել է. <<Ես դանդաղ եմ երգում, որովհետև չեմ ուզում երգը վերջանա>>: Լուսինեն շատերին է եկեղեցի տարել իր երգով, նրա կատարմամբ կրկնապատկվել է աղոթք շարականների ներգործության ուժը, դառնալով Աստծուն փառաբանելու մի սրբազան ու վեհ արարողություն, ուր մարդիկ ինչպես մկրտության մաքաղվող ավազանում մաքրվում էին, վեհանում, հաղորդակցվում Բարձրյալի հետ, թոթափում արատները, մոտենում իրենց նախաստեղծ ձևին: Միանգամայն սխալված չենք լինի եթե ասենք, որ Լուսինեն Կոմիտասի գործի շարունակողն էր: Կամիտասը սուզվեց, պատմության մութ ու խավար դարերի գանձերը դուրս բերեց, ապա ինքնամոռացմամբ հղկեց այդ երգերը, իսկ Լուսինե Զաքարյանը դրանք և շատ ու շատ գանձեր հիասքանչ, անկրկնելի մատուցեց ժողովրդին, փրկեց մոռացումից: Չէ որ հայոց երգը դարձյալ մոռացման էր մատնված. գտնող էր պետք: Սա մի հայրենանվեր գործ էր, որի իրականացնողը եղավ Լուսինեն: Նրան սիրեցին ավելին` փառաբանեցին բոլորը` ժողովուրդը, մտավորականները, հոգևորոկանները կոչելով` <<Հրեշտակային առաքյալ>>, <<Սուրբ Լուսինե>>, <<Հրեշտակ, որը չունի տարիք>>, <<Բիբլիական երկրի բիբլիական ձայն>>, <<Աստծուն ծառայելու արվեստ>>, <<Լուսինե սխրանք>> ի վերջո <<Սուրբ-Սուրբ Լուսինե>>: Նրա համակ սերը առ երգ և Տեր միձույլ են… Իսկ այսօր մասունքի հանգուն նվիրական դարձած այդ ձայնը մեզ հասնում է ձայնագրություն-տեսագրություններով, որը մեզանից հետո էլ կպատմի Լուսինե լեգենդի մասին` հնչելով վորպես աղոթք ու հաղթանակ…

 ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
 ՆՅՈՒԹԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՂՈՍՅԱՆ ԱՆՆԱԻՆ:
  ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ԵՐԳՉՈՒՀԻ, ԱՆՆԱ ՊԱՂՈՍՅԱՆ, ՍՈՒՐԲ-ՍՈՒՐԲ ԼՈՒՍԻՆԵՆ, ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ P.R.+1313 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan