Հանդիպումից հետո դեսպանն ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային եւ համակարգչային նոր սարքավորումներ հանձնեց ՀՀ ոստիկանությանը։ Սարքավորումներն օգտագործվելու են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության ու թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից։
ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տրամադրված սարքավորումները ներառում են գրասենյակային եւ դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ եւ այլն։
Սարքավորումների տրամադրմամբ ակնկալվում է հզորացնել հանցավորության դեմ պայքարող երկու բաժինների օպերատիվ եւ վարչական կարողություններն ու արդիականացնել ՀՀ ոստիկանության տեխնիկական հնարավորությունները։
Նվիրաբերությունը ՀՀ ոստիկանությանը կատարվում է կառավարության կողմից իրականացվող առավել ընդգրկուն օժանդակության ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների մեծացմանը հանցավորության դեմ պայքարում ու դատաիրավական գործընթացների ապահովման բնագավառում։
Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես և ՀՀ ոստիկանության ակադեմիային եւ ուսումնական կենտրոնին։
ԱՄՆ կառավարության աջակցությունն՝ ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար։
Նվիրատվությանը, որը տեղի ունեցավ ԿՀԴՊ գլխավոր վարչության բակում, ներկա էին ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և ԿՀԴՊ գլխավոր վարչության 4-րդ վարչության պետ Լևոն Խաչատրյանը:
Նյութը` aravot.am –ից ԴԵԿՏԵՄԲԵՐ 2, 2011 15:12
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: