ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 6:54:37 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՅԻՍ » 4 » Ամարյան. ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերը» չեն համագործակցում աղանդավորների հետ
8:24:19 PM
Ամարյան. ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերը» չեն համագործակցում աղանդավորների հետ
8 ուժերից 3 ը 

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի ղեկավարԱլեքսանդր Ամարյանը մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղանդավորական կազմակերպությունները ակտիվորեն մասնակցելու են մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին: 
«Հայաստանում կա մոտ 200-230 հազար աղանդավոր, ինչը կազմում է ընտրողների 10 %-ը: Իսկ այդքան քվեներով կարելի է մտնել ԱԺ և ձայն ունենալ: Այդ պատճառով էլ կուսակցությունները համագործակցում են նրանց հետ: Ընտրությանը մասնակցող 8 ուժերից միայն ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերը» չեն համագործակցում աղանդավորների հետ, մնացած 5-ի դեպքում նման բան հնարավոր է»,- ասաց Ամարյանը: 

Ըստ նրա, կրոնական կազմակերպությունները շատ լավ ֆինանսավորում ունեն, գումարների մեծ մասը նրանք հիմնականում ստանում են արտերկրից, ինչպես նաև դոնորներից, որոնց թվում են նաև կուսակցությունները, մյուս աղբյուրը ցանցային մարքեթինգն է. «2000 թվականին դրսից ներկրվող ապրանքների հետ Հայաստան է բերվել նաև կրոնական գրականություն: 
Հայաստանում կան 64 գրանցված և 200 չգրանցված աղանդավորական կազմակերպություններ, և նրանք մեկը մյուսին չեն խանգարում»,- ընգդծեց նա: 

Ամարյանը բացասական է համարում այն, որ Հայաստանի օրենսդրական դաշտը աղանդավորների նկատմամբ հսկողություն չի սահմանում և չի կիրառում պատժամիջոցներ: «Վերջին երկու տարիների ընթացքում մեր եկեղեցին փորձում է հոգևոր դաշտը մաքուր պահել, սակայն կրոնական կազմակերպությունների հետ բանակցություններ չի վարում: Կարծում եմ, որ եթե աղանդավորները ընտրություններին մասնակցելու են, ապա նույնը պետք է անի նաև եկեղեցին»,- ավելացրեց նա: 

PanARMENIAN.Net 4 մայիսի 2012 - 12:27 AMT

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+620 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan