Եկել է «շարիկ գլորելու» ժամանակը
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պարզել, թե ինչո՞ւ էր երեկ ԱԺ-ում` բյուջեի քննարկման ժամանակ, iPad-ով «շարիկ գլորում»: Սակայն նախարարն այսպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին եւ արագ քայլերով հեռացավ` մինչեւ ավտոմեքենային հասնելը անդադար կրկնելով. «Ես շտապում եմ, ժամանակ չունեմ, դուք ինձ ուշացնում եք»:
Երեւում է` նախարարը չի էլ պատկերացրել, թե ինչ հետեւանք կարող է ունենալ իր «անմեղ ժամանցը», եւ որ դրա հետեւանքով կդառնա Հանրապետականի` հերթական սկանդալի կենտրոնում հայտնված երրորդ դեմքը:
Եվս մեկ դիտարկում. պարզվում է` պետական բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ դաս չքաղեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանի անձնական օրինակից, ով մի քանի ամիս առաջ ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո լուսանկարներ էր դիտել:
Փաստորեն, պոռնոն այլեւս մոդայիկ չէ, տեղը զիջել է «շարիկ գլորելուն»:
Նյութը` yerkir.am-ից 13:04 - 17.11.2011
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|