ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 11:04:19 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 5 » ԱՀԹ. «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը չգործող եկեղեցու բակում ներկայանում է իբրև Առաքելական եկեղեցի…
10:05:43 PM
ԱՀԹ. «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը չգործող եկեղեցու բակում ներկայանում է իբրև Առաքելական եկեղեցի…
Զգոնության կոչ 

 Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը. սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: 
 Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոցացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները: 

 
Ահազանգ ենք բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետևանքներ է բերում մարդկանց թե հոգևոր, և թե ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաև իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրև Առաքելական եկեղեցի: 
Կոչ ենք անում չխաբվել և զգուշանալ, որ որևէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում: Զգոն եղեք: Ձեզ հուզող հարցերով մշտապես դիմեք հոգևորականներին, կամ գրեք Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքին: Մենք հետևողական ենք և արձագանքում ենք հուզող բոլոր հարցերին: 

Նյութը` Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան ից 2011-09-05

Հ.Գ.
 Տեղեկացնեմ, որ այս թեման նույնպես ընդդիմադիր մամուլում` մասնավորապես «Հրապարակ» թերթում` դարձել է «բերանի ծամոն»:
 Ընդդիմադիր թերթը վերոնշյալ դեպքի մեջ կրկին մեղադրում է Հայ Առաքելականան Սուրբ եկեղեցուն, և ակտիվորեն հրապարակում է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության կոչերը…
 Իսկ ես իմ կոչով դիմում եմ լավ քանաքեռցիներին` եթե դեռ կան լավ նամուս ու թասիբ ունեցող մարդիկ` թող տեր կանգնեն իրենց եկեղեցուն:
 Եկեղեցին ուղտատեղի է` քանի դեռ ուղտավոր ունի: Եթե ձեր համայնքի մեջ ապականում, պղծում են ձեր հոգևոր արժեքները` ուրիշ ոչ մեկ մեղավոր չէ` նրանցից բացի և այն մարդկանցից բացի, որոնք որ անտեսում և հանդուրժում են դա:


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: տոտալիտար, ԱՂԱՆԴ, ԱՀԹ, Առաքելական, չգործող եկեղեցու բակում, «Կյանքի խոսք» P.R.+767 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan