ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ով նախկինում արդեն աչքի էր ընկեր աղանդավորական-կրոնական կազմակերպությունների դեմ արգելքներ դնոք օրենսդրական խոփոխությունների մասին հայտարարություններով` կրկին անդրադարձել է այդ խնդրին:
Արմեն Աշոտյանը երեկ երեկոյան իր Ֆեյսբուքյան պատին գրել է`, - «Եկեք նույն եռանդով, որով հակաաղանդավորական ստատուսներ ենք գրում, պայքարենք համապատասխան օրենք ընդունելու համար:
Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող: Իրականում անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ: Օրինակ, պետք է վերջապես սահմանել, ինչ է հոգևորսությունը:
Ժամանակին իմ առաջարկած օրինագծում առաջարկել էի հետևյալ ձևակերպումը:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը։
Հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում ՝
ա) առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, բ) գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք, գ) ձեւավորվում է ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ, դ) կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում, զ) անձը կրկնակի եւ ավելի անգամ հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով՝ առանց իր ցանկության կամ խնդրանքի»:
«Ավելի մանրամասն` այստեղ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=28162 »- գրում է ԿԳ նախարարն ավարտելով իր ֆեյսբուքյան հայտարարությունը:
|