ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 3:37:38 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒԼԻՍ » 28 » Աղանդավորները ահաբեկել են այս նյութերի պատճառով…
2:56:49 PM
Աղանդավորները ահաբեկել են այս նյութերի պատճառով…
   Ահաբեկչական կրքերը հանդարտվել են

  «Լսի այ Տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդիոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ: Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի էս վիդիոները: 2 օր հետո մտնելու եմ ու եթե տեսնեմ մեջն են վիդոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը: Տակ շտո դու ինքդ արա ավելի լավա»:
 Ամիսներ առաջ youtube-ում «կյանքի խոսք» աղանդի մասին տեղադրված տեսանյութերի տեղադրման արդյունքում Հայր Ղևոնդին ուղղված սպառնալիքից հետո, ինչպես հայր Ղևոնդն է նշում, լռություն է, կրքերը հանդարտվել են: Չնայած սպառնալիքին` տեսանյութերը կայքից չեն հանվել:

  Հայր Ղևոնդը նշեց, որ դրանց տեղադրումը հետագայում պետք է շարունակել ու վերջացնել, որպեսզի մարդիկ իրազեկված լինեն այդ աղանդի իրական գործունեության մասին. «Շատ մարդիկ մոլորվել են: Մարդկանց խաբում են, թե իրենց մոտ պատարագներ կան և կարող են մարդիկ աստծուն փառաբանել: Դա աղանդ է»,-ավելացրեցեց Հայր Ղևոնդը` տեղեկացնելով, որ մարդիկ կային, ովքեր կասկածում էին` գնալ այնտեղ, թե ոչ, և այդ տեսանյութերերը տեսնելուց հետո իրենց մեջ հաստատվեց այն, որ պետք չէ գնալ: Իսկ ոմանք նույնիսկ լքել են աղանքի շարքերը:

 Մարդկանց ճիշտ իրազեկելու նախաձեռնությունը պատկանում է Հայր Ղևոնդին, ով առանց ստուդիայի գիշերն է աշխատում, որպեսզի դրսի աղմուկը չխանգարի. «Դա ես անում եմ որպես Հայ մարդ, որպես հոգևորական»: Բացի այդ` նա առաջիկայում ռուսերեն լեզվով հրատարակելու է գիրք` «Книга вопрошений», որը որը շուրջ 600 հարց ու պատասխանի տեսքով է և ընդգրկում է քրիստոնյաներին հուզող հարցերը. Օրինակ` ով է աստված, ինչ է եկեղեցին, աստծո դատաստանը,, եկեխեցու 7 խորհուրդները: Ինչպես նշեց Հայր Ղևոնդը, գիրքը հնարավոր է, որ թարգմանվի հայերեն:


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին

Հ.Գ.
 Երուսաղեմի վարդապետ Հայր Ղեւոնդ Հովհաննիսյանի հասցեին համացանցով «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների կողմից սպառնացողը 21-ամյա ռոք երաժիշտ ոմն Շանթոն էր, որի դեմքը ցույց տվող տեսագրությունը բլոգերները գտել էին համացանցում: Սրա մասին գրում է iravunk.com-ը
 Ըստ թերթի վստահելի աղբյուրի` ՀՀ ոստիկանության բարձր տեխնոլոգիաների գծով հանցագործությունների բաժինը կարողացել է պարզել այն համակարգչի հասցեն, որից ուղարկվել է սպառնալիքը, եւ պարզվել է, որ դա գտնվում է Լոս Անջելեսում: iravunk.com-ի աղբյուրի փոխանցմամբ` անհրաժեշտ նյութերն արդեն իսկ փոխանցված են Լոս Անջելեսի ոստիկանությանը, եւ հնավարոր է, որ շուտով երիտասարդ աղանդավորը քրեական պատասխանատվության ենթարկվի ԱՄՆ-ում:

 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Աղանդավորներ, ահաբեկել են նյութերի պատճառով P.R.+764 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒԼԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan