Մարտի 28-ին Բաքվում «Հիջաբի և հիջաբի բանտարկյալների պաշտպանության» կոմիտեի համաժողով է անցկացվել: Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի տարբեր շրջաններից այցելած հոգևորականներ, հավատացյալներ և հասարակական գործիչներ: Միջոցառման մասնակիցները բողոքներ են հնչեցրել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, կրոնականների դեմ իրագործվող ճնշումների կապակցությամբ և կոշտ պահանջներ բարձրաձայնել:
Ըստ «Ազադլիգ» թերթի` համաժողովում ընդունված և իշխանություններին ուղղված հայտարարության մեջ ասվում է, որ «եթե նույնիսկ բոլոր հոգևորականներին և հավատացյալներին իշխանությունները բանտարկեն, միևնույն է, չենք հրաժարվելու իրենց պայքարից»:
Նրանք իշխանությունից պահանջել են շտապ կերպով չեղյալ հայտարարել հիջաբի դեմ դրված ալգելքը և ազատել ձերբակալված հոգևորական գործիչներին:
Նրանք սպառնացել են, որ եթե մոտ օրերին իրենց պահանջները չբավարավեն, ապա առաջիկայում իշխանության հրաժարականի պահանջով բազմահազարանոց միտինգներ կանցկացնեն:
Նյութը` Aysor.am-ից Մարտ 29 Երեքշաբթի,
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: