Նա Բրիտանիայում ամենաերիտասարդ զոհն է: Բրիտանիայում պատրաստվում են նոր օրենք ընդունել, որով հնարավոր կլինի պատժել այն ընտանիքներին, ովքեր ստիպում են երեխաներին ամուսնանալ:
Շոտլանդիայում այդպիսի քայլը դատապարտվում է 2 տարվա ազատազրկման:
Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, այդպիսի դեպքեր գրանցվում են հիմնականում Աֆղան, Իրանական, Թուրքական, Հնդկական ընտանիքներում: Նոր տվյալների համաձայն, վերջին տարվա ընթացքում դեպքերի թիվը նվազել է: 2011 –ին գրանցվել է 1.500 դեպք, մինչդեռ 2010-ին` 1.735, 2009-ին` 1.682, իսկ 2008-ին` 1.618 դեպք:
Սակայն ըստ պաշտոնական ուսումնասիրությունների, Անգլիայում տարեկան 5.000 – 8.000 դեպք է գրանցվում:
Այսպիսի դեպքերում, աղջկան տանում են արտասահման հանգստանալու պատրվակով, սակայն հետո նրան ստիպում են ամուսնանալ մեկի հետ, ում ինքը չի ճանաչում, այլ ուղղակի նախապես համաձայնություն է ձեռք բերված լինում երկու ընտանիքների միջև:
Slaq.am 31.03.1220:26