ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐ / 2024-04-23 / 6:01:29 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ԱՊՐԻԼ » 7 » 2012-ի ապրիլի 11-ին լրանում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ազատագրման 18-րդ տարին
9:22:56 PM
2012-ի ապրիլի 11-ին լրանում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ազատագրման 18-րդ տարին
ՄԱՏԱՂԻՍ-18 
ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 

2012 թվականի ապրիլի 11-ին լրանում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ազատագրման 18-րդ տարին: <<Երիտասարդության կամք>> երիտասարդական հասարակական կազմակերպության պատվավոր անդամ Արման Վալիկոյի Զոհրաբյանը զոհվել է Մատաղիս գյուղի ազատագրման համար մղվող մարտում: Կազմակերպությունը նախաձեռնել է կազմակերպել և իրականացնել ռազմահայրենասիրական ծրագիր դեպի Արցախ` նվիրված Մատաղիս գյուղի ազատագրման 18 ամյակին և Հայկական Բանակի 20 ամյակին: Ծրագրին մասնակցելու են Երևանի թիվ 50 դպրոցի (դպրոցի ՆԶՊ դասարանը կրում է Արման Զոհրաբյանի անունը) 12-րդ դասարանի 10 տղա աշակերտ, ԲՈՒՀ-երի զորակոչային տարիքի 10 երիտասարդ, կազմակերպության անդամները, մարտական ընկերներն ու հարազատները: Ըստ ծրագրի` մասնակիցները կայցելեն Շուշի, Տիգրանակերտ և Դադիվանք: Կկազմակերպվի այցելություն Մատաղիս գյուղի մանկապարտեզ, կանցկացվի միջոցառում և կնվիրվի տեսաձայնագրիչ, մանկական խտասկավառակներ և մեծաքանակ գրականություն: Ծրագրի մասնակիցները կայցելեն Մատաղիսի դպրոց, որտեղ կազմակերպության, դպրոցի և Մատաղիսում տեղակայված զորամասի հրամանատարության հետ համատեղ դպրոցում կբացվի Մատաղիսի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված փառքի անկյուն (բացումը տրվելու է Արման Զոհրաբյանի հորը և մարտական ընկերներին), կամփոփվեն Մատաղիս և Տոնաշեն գյուղերի դպրոցների աշակերտների միջև նախօրոք հայտարարված <<Ես եմ իմ երկրի ժառանգորդն ու տերը>> թեմայով շարադրության արդյունքները, կխրախուսվեն լավագույն երեք աշխատանքները: Տեղի կունենա ռազմահայրենասիրական միջոցառում` համերգային ծրագրով: Դպրոցին կնվիրվի հայրենասիրական և ռազմահայրենասիրական գրականություն, խտասկավառակներ, 200 անուն գեղարվեստական գրականություն, սպորտային գնդակներ և պարագաներ: Կկազմակերպվի հանդիպում գյուղի բնակչության հետ, երիտասարդների նաղաձեռնությամբ` նվերներ կտրվեն նորապսակ ընտանիքներին և մինչև մեկ տարեկան երեխաներին, դպրոցական և գրենական պիտույքներ կնվիրվեն դպրոցի առաջին դասարանցիներին և նոր ուսումնական տարում առաջին դասարան գնացող երեխաներին: Ըստ ծրագրի` Մատաղիսում տեղակայված ՊԲ N զորամասի ստորաբաժանումների միջև կանցկացվի ինտելեկտուալ խաղ, բազկամարտի մրցում, նաև`հանդիսավոր միջոցառում և տոնական համերգային ծրագիր: Կամփոփվի <<Ես եմ Հայրենիքի պաշտպանը>> թեմայով շարադրության մրցույթի արդյունքը, լավագույն երեք աշխատանքների հեղինակները կխրախուսվեն պատվոգրերով և նվերներով: Կխրախուսվեն նաև լավագույն ժամկետային զինծառայողները և սպաները: 

Ծրագրի նպատակն է` նպաստել մատաղ սերնդի և երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությանը, Անկախության և մատաղ սերնդին ներկայացնել ազգի նվիրյալ զավակներին ու նրանց կատարած գործը դարձնել ազգային դաստիարակության ուղեցույց, նաև ևս մեկ անգամ փաստել, որ այսօրվա երիտասարդությունն ամուր է կանգնած իր հողին և պատվախնդրորեն պատրաստ է որպես ժառանգորդ` տեր կանգնել իր երկրին: 

Հ.Գ. 
<<Երիտասարդության կամք>> երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավարող խորհուրդն ու անդամներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում ծրագրի բոլոր աջակիցներին, հանձինս` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` մեծաքանակ գրականություն և խտասկավառակներ տրամադրելու համար, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիային, և ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին` մշտապես ռազմահայրենասիրական ծրագրերին աջակցելու համար: 


<<Երիտասարդության կամք>> երիտասարդական հասարակական կազմակերպության Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար` Արման Կարապետյան

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1282 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan