ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 3:54:57 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » 1970-ական թվականներին սկզբնավորված հիպեր-ռեալիստական ոճ
10:11:13 PM
1970-ական թվականներին սկզբնավորված հիպեր-ռեալիստական ոճ
Ինձ բոլոր գործերը դուր են գալիս, ավելի շատ` քան իմը 

 Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում բացվեց ցուցահանդես,որի աշխատանքները պատկանում են 1970-ական թվականներին սկզբնավորված հիպեր-ռեալիստական ոճին: Առաջին անգամ ներկայացվեց երիտասարդ դիզայներների հեղինակած հիպեր-ռեալիստական ուղղության 62 աշխատանք: 
Հիպերռեալիստական ոճն ավելի շատ կենտրոնանում է մանրամասների ու առարկաների վրա: Այս նկարները լուսանկարների զուտ մեկնաբանումներ չեն, այլ նրանց մեջ օգտագործվում են նուրբ պատկերավոր տարրեր, որոնք ստեղծում են իրականության իլուզիա: 
 «Պատկերացնենք մի զարգացած երկրի տեսարան, որտեղ միշտ աղմուկ է, եւ հեղինակը ուզում է նկարել այդ քաղաքի տեսարանը: Քանի որ աղմուկը խանգարում է նկարել, նա իր պատկերացրաց նկարը վստահում է ֆոտոխցիկի օբյեկտիվին, իսկ հետո այդ լուսանկարը դառնում է իր ստեղծագործության հիմքը:Այս ոճում ստեղծագործողի հիմնական նպատակը տվյալ իրերի կամ առարկաների նյութը ճիշտ արտապատկերելն է »- ասաց ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի «Դիզայն» ամբիոնի դասախոս, դիզայներ Հայկազ Արսենյանը` հավելելով, որ այս ցուցահանդեսին ուսանողները պատրաստվել են մեկ ամսում: 
 Ցուցահանդեսի մասնակից, դիզայն-նախագծում ֆակուլտետի ուսանողուհի 
Տաթեւի նկարները կենցաղային թեմաներով են; «Հատկապես սիրում եմ ապակու ֆակտուրան, որն էլ իմ նկարներում նույնպես արտացոլվում է»-ասաց Տաթեւը: Իսկ այն հարցին, թե հատկապես որ աշխատանքն է իրեն առավել դուր եկել, Տաթեւն ասաց. « Ինձ բոլոր գործերը դուր են գալիս, ավելի շատ` քան իմը, եւ հատկապես Արեվիկի նկարները, որում կրկին ապակին է գերակշռում»: 
Ճարտարապետության թեկնածու Արտաշես Մելիքյանը ասաց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են ուսանողների առաջադիմությանը, եւ նրանք , բացի ուսումնական ծրագրից կարողանում են բացահայտել իրենց: Իսկ մասնագիտական հետաքրքրությունը մի կողմ դնելով, որպես դիտորդ,Ա. Մելիքյանը նշեց, որ ցուցահանդեսը բարձր մակարդակի վրա է կազմակերպված եւ ակնհայտ է ուսանողների ոգեւորությունը: 
 «Կարծում եմ, որ նման միջոցառումներ եթե շատ լինեն, ուսանողների հետաքրքրությունն էլ ավելի կմեծանա թե´ արվեստում, եւ թե´ ստեղծագործական ձեռքբերումներում: 
 Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը նշեց, որ ցուցահանդեսի լավագույն աշխատանքները նպատակ կա ներակայացնել նաեւ Հայաստանի մի քանի մարզերում: Իսկ մասնագետները, մինչ ցուցահանդեսի ավարտը, հատուկ մատյանում կգրեն , թե որ երեք աշխատանքներն են լավագույնը համարում: Այդ աշխատանքները կքննարկվեն ցուցահնդեսի փակման արարողության ժամանակ եւ լավագույն մասնակիցները կպարգեւատրվեն: Այժմ տպագրվում է մի նմուշագիրք, որը մարդկանց, ովքեր ներկա չեն եղել ցուցահանդեսին, հնարավորություն կտա ծանոթանալ աշխատանքների հետ: 
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:


 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են  Աննա Բադալյանին: 
 կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


ԲԱԺԻՆ: » ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+821 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan