ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 4:40:00 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՆՈՅԵՄԲԵՐ » 5 » 17-ամյա աղջկան 1 տարի սեռական շահագործման են ենթարկել
9:48:54 PM
17-ամյա աղջկան 1 տարի սեռական շահագործման են ենթարկել
Խեղված ճակատագրեր: 

 Նրան խղճում էին նույնիսկ հաճախորդ-տղամարդիկ` վճարում էին, բայց չէին օգտվում նրա ծառայություններից` տեսնելով, որ աղջիկն իրեն վատ է զգում, վիրահատված է եւ իվիճակի չէ «աշխատել»: Սակայն նրան չէր խղճում նրան «աշխատանքի» ուղարկողը: 

 Կարինե Այվազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 եւ 261-րդ հոդվածներով` երեխայի թրաֆիքինգի եւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեջ: Համաձայն գործի նյութերի` նա 2009 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր ամիսներն իր տանը պահել է 17-ամյա Թամարա Պետրոսյանին (անունը հասկանալի պատճառներով փոխված է), ով «պարտքերը» վճարելու համար մարմնավաճառությամբ է զբաղվել, ինչի հետեւանքով էլ առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել: 

Այս ընթացքում երկու անգամ վիրահատել են նրա կանացի օրգանները, սակայն դա էլ «փրկություն» չի եղել. «Առաջին վիրահատությունից հետո դեռ կարերը չհանած ամբաստանյալը նրան նորից ուղարկել է աշխատելու»,- մեզ հետ զրույցում պատմում է Թամարայի ներկայացուցիչ, փաստաբան Օլգա Սաֆարյանը: 

 Մեկ ամիս աշխատելուց հետո աղջիկը փողոցում վատացել է, ընկերուհին իրեն հասցրել է հիվանդանոց, որտեղ վիրահատել են` մեկ այլ անչափահաս անձի փաստաթղթերը ներկայացնելով. 

 «Նրան վիրահատել են որպես ոմն Սոֆիա, ով անապահով ընտանիքից է, եւ վիրահատությունը պետպատվերի շրջականներում է արվել: Սակայն տուժողը դրա մասին ոչինչ չի իմացել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո իրեն ասել են, թե վիրահատության համար 300 հազար գումար են տվել, ու եթե էդ պարտքերը չտա, այդ տնից հեռանալ չի կարող»,- Օլգա Սաֆարյանը պատմում է նաեւ, որ աղջկա կարերը հեռացրել են ոչ թե հիվանդանոցում, այլ դիահերձարանում. «Հարց տրվեց, թե ի՞նչ իմացար, որ մորգ է, ասաց` իր կողքերը դագաղներ էին»: 

 Բնականաբար, բժշակական բոլոր ծառայությունները «վճարովի» են եղել, եւ պարտքերի չափն ավելի է մեծացել: 

 Թամարան հայր չունի, մայրն էլ խմիչքի հետ սեր ունեցող կին է: Հետեւաբար, ինքն իր կյանքի տերը լինելով փորձել է աշխատանք գտնել Երեւանում` Տավուշի մարզից հեռանալով մի կնոջ հետ, ով այս գործով նույնպես տուժող է հանդես գալիս: 
 Եկել են քաղաք, տուն վարձել, աշխատել, սակայն ինչ-ինչ պատճառներով պարտքեր են կուտակվել: Դրանցից ազատվելու համար օգնության են դիմել մի ծանոթի, ով էլ նրանց ծանոթացրել է Կարինե Այվազյանի հետ: 

 Կարինեն նրանց ասել է, թե կարող են իր տանն ապրել, աշխատել ու մարել պարտքերը: Իսկ հետո տասը-տասնհինգ օրվա ընթացքում համոզել է, որ կարող են պարտքերն ավելի արագ մարել, եթե մարմնավաճառությամբ զբաղվեն: Թամարայի ընկերուհին որոշ ժամանակ անց հեռացել է, իսկ նա չի կարողացել: Այս մոտ մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ Թամարան փորձել է փախչել, սակայն չի հաջողվել: Իսկ 2009-ի դեկտեմբերին նա Կարինեի տնից հեռանալուց հետո դիմել է ոստիկանություն: 

 Նոյեմբերի 4-ին Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար այս գործով հերթական դատական նիստը, սակայն հետաձգվեց` մեղադրող կողմի բացակայության պատճառով: 

 Նախորդ նիստի ժամանակ դատախազը Քր. օրենսգրքի 132.2-րդ եւ 261-րդ հոդվածների համակցությամբ որպես պատիժ Կարինե Այվազյանի նկատմամբ պահանջել է 3.3 տարվա ազատազրկում: Այնինչ` 132.2 -րդ հոդվածի դեպքում նախատեսվում է 7-10, իսկ 261-րդի դեպքում` 1-4 տարվա ազատազրկում: Սա, Օ. Սաֆարյանի խոսքերով, աննախադեպ մեղմ պատիժ կարող է լինել, եթե դատարանը մեղավոր ճանաչի Կարինե Այվազյանին: 

 Բանն այն է, որ դատախազը հաշվի է առել նույն օրենսգրքի 64-րդ հոդվածքով սահմանվող այն մեղմացուցիչ հանգամանքը, որ մեղադրվողի խնամքի տակ կան անչափահաս երեխաներ. 

 «Բայց չմոռանանք, որ Կարինեն մեղադրվում է երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու մեջ: Այսինքն`մի դեպքում պաշտապնելով նրա երեխաներին, չենք մտածում, որ մյուս կողմում նույնպես անչափահաս է»,- Օլգա Սաֆարյանը հավելում է նաեւ այն, որ փորձագետների հետազոտությունները ցույց են տվել, որ թրաֆիքինգի ենթարկված անչաձահասների առողջությունը (ֆիզիկական եւ հոգեական) լիովին չի վերականգվում: 

 Այժմ էլ Թամարան գտնվում է հիվանդանոցում, եւ հավանական է, որ նրա հերթական վիրահատությունն է լինելու. «Եվ դեռ հարց է` նա հետագայում մայր կդառնա: Նրա ողջ ճակատագրի վրա խաչ է քաշել, շատ լուրջ վնաս է պատճառվել նրան»: 

 Օրենքին համաչափ խիստ պատիժ պահանջելու համար մեղադրյալիբարեկամները հոկտեմբերի 21-ին դատական նիստից հետո սպառնացել ենՕլգա Սաֆարյանին. «Կարինե Այվազյանի դուստրը` Մարիետա Սահակյաննինձ ասեց, թե չե՞ս վախենում` ընկնես ավտոյի տակ: Հետո մայրը քաշեցձեռքից, ասելով, թե էդ խուժան-փողոցայինի հետ ի՞նչ գործ ունես»: Իրանվտանգությունն ապահովելու համար փաստաբնը դիմել է ոստիկանությանը: 

 Նշենք, որ դատական հաջորդ նիստը լինելու է նոյեմբերի 11-ին, ժամը 15:00-ին: 


Նյութը` yerkir.am -ից Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 12:55 - 05.11.2011 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1081 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan