12 ԱՄՅԱ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՄԱՐՍԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՍԱՄԲՈՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ
Նոյեմբերի 7-ին ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացավ սամբո մարտարվեստի մրցաշար, որի ընթացքին` 12 ամյա հայազգի մարզիկ Կարեն Հարությունյանը` իր կատեգորիայի մարզիկների հետ մրցելուց հետո արժանացավ պատվո հարթակի երկրորդ հորիզոնականին: Մրցումներից հետո էլ` մարզիկը իրեն լավ էր զգում և այժմ էլ գտնվում է ֆիզիկապես լավ` առողջ վիճակում: Մարզումներն էլ շարունակվում են առաջվա պես: Ֆրանսաբնակ հայ Կարեն Հարությունյանը` սամբոից բացի` զբաղվում է նաև լողով և նաև մասնակցում է տեղի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սկաուտական խմբի միջոցառումներին ու արշավներին:
Հ.Գ. Կարենին` նորանոր հաջողություններ ենք մաղթում և մեծ հաղթանակներ: Հուսանք, որ ապագայի մեծ մարզիկը հանդես կգա հայկական դրոշի ներքո:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|