Յոթ տարի աննդմեջ երթուղայինով դասի գնալ գալուց հետո շատ բաներ եմ կարող պատմել երթուղաինից «օգտվող» աղջիկների մասին:
Այս անգամ որոշել եմ ներկայացնել միայն բացասական երևույթները: Բացասական երևույթները նույնպես շատ են, եթե նրանց բոլորին անդրադառնամ մեր էջերը չեն հերիքի: ՈՒստի որոշել եմ անդրադառնալ ամենահաճախ հանդիպող վիճակների առաջին տասնյակին (հիթ շքերթը կազմել եմ խնդիրը դիտարկելով զուտ տղայական տեսանկյունից, նեղանալ չկա):
10. Կանգառում գալիս կանգնում են մյուս աղջիկների կողքին:
9. Սկսում են «թաքուն» շպարվել (երթուղայինի մեջ):
8. Դաս են սովորում (երթուղայինի մեջ):
7. Շատ են խոսում՝ եթե ընկերուհի(ներ) ի հետ են:
6. Բոլորովին չեն խոսում, քիչ են շարժվում (կյանքի նշանները թուլանոմ են): արտաքին միջավայրի «ազդանշաններին» համարյա թե չեն արձագանքում՝ եթե մենակ են (բողոք ուշադրություն ակնկալող տղաների կողմից):
5. խուսափում են տղաների կողքը նստելուց (բողոք ծանոթանալ ցանկացող տղաներից):
4. Չեն կարողանում «ճիշտ» բացել, փակել երթուղաինների դռները (բողոք վարորդներից): եղունգներն են խանգարում (արդարանում են աղջիկները):
3. Երթուղայինը պահանջում են կագնեցնել ամենաանհարմար վայրերում: երթևեկության կանոններից բան չեն հասկանում:
2. «բաց» հագուստներով գեղեցիկ աղջիկները՝ շեղում են բոլոր նոռմալ տղաների ուշադրությունը («ախորժակ» են բացում): ստեղծում են վթարաին վիճակներ՝ բողոքում են վարորդները (միայն վթարից հետո): Երթուղայինի մեջ՝ ստեղծում են խանդ առաջացնող «տեսարաններ»:
1. «բաց» հագուստով տգեղ աղջիկները՝ տհաճ «տեսարան են» (բողոքում են բոլորը ):
Առանց հեղինակի թույլատրության մասնակի կամ ամբորջական արտապություն անելն արգելվում է: Նյութի և Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
|