ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-05-10 / 5:12:31 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ԱՊՐԻԼ » 15 » Զգուշացի՛ր «Կյանքի խոսք» աղանդից
2:59:14 PM
Զգուշացի՛ր «Կյանքի խոսք» աղանդից
«Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ» 

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրեք այնպիսիններին, որ հերձվածներ և գայթակղություններ են շինում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. եւ խորշեցե՛ք նրանցից, որովհետեւ այնպիսինները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին եւ քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը (Հռոմ. 16:17-18): 
Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային, գլոբալ բիզնես է՝ մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Աղանդներն աշխատում ու գործում են գաղտնի: Այդ կառույցները հասարակությանը վտա՛նգ են սպառնում: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքը, գործադրում հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են. ցավոք, որևէ օրենքով «քայքայիչ» կամ «տոտալիտար» հասկացությունը հիմնավորված չէ:Հոգեբանը նշում է, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ, նևրոզներ, փսիխոզներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը և օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ: Աղանդի պաշտամունքի արարողության ժամանակ ներշնչման տեխնիկայի կիրառմամբ, ստեղծվում է «զանգվածային փսիխոզի» իրավիճակ: Աղանդը գողանում է մարդու «ես»-ը, զոմբիացնում մարդուն, որը արտաքին աշխարհի և սեփական «ես»-ի աղճատման բարձրագույն դրսևորումն է:

20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը»:Աղանդավորական առաջնորդներից մեկը՝ ՌԴ հայտնի Լեդյաևը իր քարոզներից մեկի ժամանակ, նյութական դրությունը բարելավել ցանկացողներին, առաջարկում է «ստեղծել սեփական եկեղեցին և խուզել սեփական հոտի ոչխարներին»՝ «նրանց կաշին քերթելով տասը տակ»: Մեկ ուրիշը՝ Վ. Իվաննիկ անունով, քարոզում է՝ «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա՝ Տեր Եսայի Արթենյանի՝ դա առևտուր է, այլ ոչ թե աստվածաբանություն, այն բիզնես է միմյանց հետ, բիզնես՝ Աստծո հետ: «Կյանքի խոսք եկեղեցին», շահարկելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունը, նշում է, թե իրենց եկեղեցին Հարավարևմտյան թաղամասի եկեղեցին է, մինչդեռ այդ տարածքում գործում է Առաքելական ընդամենը մեկ՝ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ եկեղեցին, որի հարևանությամբ էլ գտնվում է նրանց ժողովարանը: Այդ ժողովարանի շենքի դիմաց խաչ կանգնեցնելով՝ անտեղյակ մարդկանց համար տպավորություն են ստեղծում, թե իբր այդ շինությունը «եկեղեցի է»: «Եկեղեցի» կոչված շենքը սովորական շինություն է, որը նույն հաջողությամբ կարելի է առևտրի տուն կոչել: Դրսից միգուցե գրավող, բայց ներսից՝ խաթարված՝ եկեղեցուն հատուկ սուրբ խորհուրդն ու աստվածային լռությունը. փոխարինած «ժամերգություններ»՝ ծափերով, «ալելուիաներով», նվագախմբի և վոկալիստների ակտիվ մասնակցությամբ:«Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենաակտիվ, ագրեսիվ և կազմակերպված աղանդավորական համայնքներից է: Բաժանելով թռուցիկ թերթոններ` խաբեությամբ մարդկանց իրենց «եկեղեցի» են հրավիրում՝ իբր բուժվելու համար՝ նախանշելով անգամ բուժման կուրսերը՝ 7 կիրակի օր: Առաքելական եկեղեղեցին ասում է. «Գնացե՛ք եկեղեցի, որ ունենաք հոգու փրկություն և երկնքի արքայությունում ապահովեք ձեր տեղերը, իսկ նրանք խորհուրդ են տալիս: «Եկե՛ք, որ բժշկվեք»,- նկատում է հոգևորականը: Նա հավատացած է, որ բուժվողները մեծամասամբ կեղծ վկայություններ են տալիս: «Եթե այդպես է, թող այնտեղ հաճախող խուլ երեխաներն էլ բուժվեն: Նրանց չեն կարող խաբել, որովհետև Հայաստանում գոյություն ունեցող 3500 խուլերը բոլորն իրար ճանաչում են»,- ասում է քահանան:«Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը, և դու նրանցից հեռու կաց…» (Բ Տիմոթեոս 5):

Աղանդը վախի կապանքների մեջ է պահում իր անդամներին: «Կյանքի խոսքը» նշում է, թե իբր Սուրբ Հոգի ստացողը դասվում է սրբերի շարքը և օժտվում է լեզվախոսությամբ, բայց Հայ Առաքելական Եկեղեցին ճշմարիտ ճանապարհն է առաջարկում՝ շեշտը դնելով սիրո և երկյուղածության վրա:«Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից եւ իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող հոգիների և դևերի ուսմունքների վրա» (Ա Տիմոթեոս Դ:1-7): 

holytrinity.am 
Նաիրա Մարտիրոսյան

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+647 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan