<<Ճանապարհորդող նոտաներ - 2011>> - 21 Августа 2011 - ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐԿ / 2012-05-21 / 5:11:40 AM /


Создать сайт бесплатно
 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [62]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ / ԽՃԱՆԿԱՐ / ԺԱՄԱՆՑ [57]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ / ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [47]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [25]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [19]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [46]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ [52]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [39]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [7]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 21 » <<Ճանապարհորդող նոտաներ - 2011>>
0:15:58 AM
<<Ճանապարհորդող նոտաներ - 2011>>
Oգոստոսի 13 - 24 -ը 

 Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը և <<Ճանապարհորդող նոտաներ>> /Traveling Notes/ ամերիկյան ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ` օգոստոսի 13- 24-ը Հայաստանում անցկացնում են <<Ճանապարհորդող նոտաներ>> միջազգային երաժշտական փառատոնը, որը եզակի հնարավորություն է ընձեռում շնորհալի պատանի երաժիշտներին՝ մասնակցելու արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, համագործակցելու օտարերկրյա հասակակից երաժիշտների հետ, համատեղ հանդես գալու համերգային ծրագրերով: 
ՀՀ մշակույթի նախարարությունում այդ առթիվ հրավիրված ասուլիսին մասնակցում էին ու փառատոնի աշխատանքները ներկայացրեցին նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, <<Ճանապարհորդող նոտաներ>> ծրագրիի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը և մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը: 

 Փառատոնի շրջանակներում նախատեսվում է վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում: <<Ճանապարհորդող նոտաներ>> միջազգային երաժշտական փառատոնում ընդգրկված մասնագետներից են <<Ճանապարհորդող նոտաներ>>ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Խորխե Ագիռեն , Տալլինի ազգային օպերայի դիրիժոր Ալեքսանդր Խաինդրավան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արամ Թալալյանը և այլոք: 
<<Ճանապարհորդող նոտաներ>> փառատոնն ամեն տարի անցկացվում է որևէ երկրում` հանդիսանալով միջմշակութային շփման առիթ: Տարբեր երկրների երիտասարդ երաժիշտներն ու բարձրակարգ ուսուցիչները հանդիպում են ընդունող երկրի ուսանողների և ուսուցիչների հետ` համատեղ սովորելու և ստեղծագործելու նպատակով: <<Ճանապարհորդող նոտաներ>> միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնը` Traveling Notes-ը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: Տասնմեկ երկրների ` Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա, Կոլումբիա, Պերու, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, վաթսունից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում: Մասնակից երաժիշտները 14 - 27 տարեկան են: 
Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոսներ: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ձևավորվել են 3 տարբեր նվագախմբեր` փողային, լարային, սիմֆոնիկ, որոնք հանդես են գալու առանձին ծրագրերով: 

 Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախմբերը հանդես կգան 4 համերգով: 
 Traveling Notes-ի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը` 2008 թ. Պերույում, 2009թ.` ԱՄՆ-ում, 2010թ.` Բելգիայում, 2011թ. հուլիսին` Կոլումբիայում, իսկ այժմ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը` Հայաստանում: 
Փառատոնի մուտքն ազատ է: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության

ԲԱԺԻՆ: » ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Ճանապարհորդող նոտաներ P.R.+97 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Имя *:
Email:
Код *:
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031



free counters
HTML Hit Tracker