Սոցիալական բարիքներ ու չարիքներ` լուսանկարների ձևով - 15 Октября 2011 - ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐԿ / 2012-05-21 / 5:06:25 AM /


Создать сайт бесплатно
 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [62]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ / ԽՃԱՆԿԱՐ / ԺԱՄԱՆՑ [57]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ / ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [47]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [25]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [19]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [46]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ [52]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [39]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [7]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 15 » Սոցիալական բարիքներ ու չարիքներ` լուսանկարների ձևով
11:49:47 PM
Սոցիալական բարիքներ ու չարիքներ` լուսանկարների ձևով
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՖՈՏՈԽՑԻԿՈՒՄ 

 Հոկտեմբերի 14–ի կեսօրին «Սիրահարների այգում» տեղի ունեցավ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպել էր «Սոցիոսկոպ» ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Սոցիոսկոպ» ՀԿ տնօրեն Էվելինա Գյուլխանդարյանը մեզ հայտնեց. «միջոցառման շնորհիվ ցանկանում ենք պետության ուշադրությունը սեւեռել ՀՀ մարդու իրավունքների վրա եւ խրախուսել այս թեմայով հետաքրքրվող լուսանկարիչներին: Լուսանկարները 97–ն էն: Ընունվել են եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական մակարդակի լուսանկարիչների աշխատանքներ: Նրանց բոլորին քաջարելելու նպատակով` գրեթե ոչ մի հայտ չի մերժվել»: 

  Միջոցառման ընթացքում հայտարարվեցին ժյուրիի մրցանակային տեղերի լուսանկարների հեղինակների անունները: Պարգեւները հանձնեցին ժյուրիի անդամներ`կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, լուսանկարիչ Վահան Քոչարը, լրագրող-թատերագետ Նունե Հախվերդյանը:
 Ժյուրիի 1–ին մրցանակը շնորհվեց Նազիկ Արմենակյանին` խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի երթը պատկերող լուսանկարի համար:
  2-րդ մրցանակը շնորհվեց Արևիկ Մարտիրողյանին եւ Վահե Բուդումյանին` համատեղ աշխատանքի արդյունք լուսանկարի համար, որտեղ պատկերված են բացոթյա առեւտրի թույլտվության համար պայքարողներին եւ նրանց տեսանկարահանող ոստիկաններին:
   3-րդ մրցանակին արժանացավ Լիլիթ Մուրադյանը` հուսալի ապագայի սպասող Գյումրեցի տղայի լուսանկարի համար: Հաղթողները պարգեւատրվեցին համապատասխանաբար 100, 70 եւ 50 հազարական դրամական մրցանակներով:


 ՀԳ. 
 «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակակիր լուսանկարը հայտնի կդառնա հետո` ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքները ամփոփելու շնորհիվ: 
 Ես` քվեարկեցի Հայկ Բիյանջյանի (թիվ 31) լուսանկարի օգտին, որտեղ պատկերված է` թե ինչպես է այրվում Չարենցավան քաղաքի մոտ գտնվող աղբանոցը, իսկ տեսակ-տեսակ արտանետումների սև-սև ամպերը բարձրանում են վերև և փակում արեւը…: Եթե Արև չլինի, շնչելու համար պիտանի օդ չլինի` ուրիշ ոչ մի սոցիալական բարիք էլ չի լինի: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է
  Նյութի եւ Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
  Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+70 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Имя *:
Email:
Код *:
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31



free counters
HTML Hit Tracker