Սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սբ. կույս Մարիամ Աստվածածնի ծննունդը - 9 Сентября 2011 - ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐԿ / 2012-05-21 / 5:06:01 AM /


Создать сайт бесплатно
 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [62]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ / ԽՃԱՆԿԱՐ / ԺԱՄԱՆՑ [57]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ / ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [47]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [25]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [19]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [46]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ [52]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [39]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [7]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սբ. կույս Մարիամ Աստվածածնի ծննունդը
2:02:17 PM
Սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սբ. կույս Մարիամ Աստվածածնի ծննունդը
ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆՎԵՑ 

 Աստվածածնի ծննդյան օրը նաև Մարիամ անունը կրողների անվանակոչության օրն է: 
 Աստվածամոր ծննդյան օրը նրա անունը կրող եկեղեցիներում պատարագի արարողություն է կատարվում: 
 Սեպտեմբերի 8-ին Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցին բազմամարդ էր: Ասյտեղ հավաքվում էին ոչ միայն տեղացիները, այլև բնակիչներ հարակից համայնքներից: 
 Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Աշուրյանի հանդիսապետությամբ կատարվեց պատարագ, մատուցվեց հաղորդություն, որին մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ և դպրոցականներ: 
 Պատարագից հետո` Այգեկ գյուղի դպրոցականները ընդհանրական և անհատական աղոթքներ ընթերցեցին: ի դեպ` Այգեկը եկեղեցի չունի, սակայն համայքնի Մուշեղ Մովսիսյանի անվան դպրոցի սաները Կազմակերպչական գծով փոխտնօրեն Սիրանուշ Բարսեղյանի նախաձեռնություններով հաճախ են այցելում Փարաքարի եկեղեցիներ: 

 Աղոթքներից հետո, դպրոցական և ուսանող ուխտավորներին իր օրհնանքը բերեց Տեր Պարթև քահանա Աշուրյանը: Տեր Հայրը ողջունեց ուխտավորների նախաձեռնությունը, շնորհավորեց Սբ. Մարիամի անվանակիցներին, և նրանց, ում ծննդյան օրը համնկել է Տիրամոր ծննդյան տոնի հետ: 
Այս տոնակատարության հետ է համնկել նաև Փարաքարի երիտասարդական միությունների ատենապետ դպիր Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը, որի համար էլ եկեղեցու բակում փոքրիկ հյուրասիրություն կազմակերպվեց` սիրո ճաշ: 

Հ.Գ. 

 Ըստ Սուրբ գրքի` Աստվածածնի ծնողները` Հովակիմը և Աննան, մինչև ծերություն զավակ չեին ունենում, բայց միշտ աղոթում էին Աստծուն ու խնդրում, որ իրենց զավակ պարգևի: Նրանց աղաչանքները լսելի են դառնում, և Աստված մի դուստր է պարգևում նրանց, ում կոչում են Մարիամ: 

 Ի դեպ` մենք դեռ կանդրադառնանք Այգեկ համայնքի խնդիրներին, և այնտեղի «եկեղեցուն»` որը դեռ չկա:


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:  
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+126 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Имя *:
Email:
Код *:
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930



free counters
HTML Hit Tracker