ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-05-02 / 1:03:26 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 27 » ՓՈՂԸ «ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ» ԳՆՈՒՄ Է ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ
8:45:32 PM
ՓՈՂԸ «ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ» ԳՆՈՒՄ Է ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄՈՏ
Այսօր մեր եկեղեցիները կարիք ունեն վերանորոգելու… 

 «Մենք գնում ենք ազգային արժեքները կորցնելու ճանապարհով»-ահա այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: 
«Մեզ օրենք է պետք, քանի որ մեր ներկա օրենքը մեզ որեւէ կերպ չի պաշտպանում»,-նշեց Ալեքսանդր Ամարյանը և հավելեց, որ այսօր մեր երկրում ունենք 300-350 հզր աղանդավորներ:
 Խոսելով աղանդավորական կառույցների մասին, Ամարյանը նշեց, որ յուրաքանչյուր աղանդ ունի իր վտանգավորության աստիճանը, սակայն քայաքայիչ են համարվում այն աղանդները, որոնք իրենց գործունեության մեջ չեն պարունակում ինֆորմացիա:
  «Կյանքի խոսք, Նոր սերունդ աղանդները, որոնք ծպտվում են հայ եկեղեցու անվան տակ, մարդկանց խաբում են, որպես հայ եկեղեցու քարոզիչներ: Շատ հաճախ շահարկում են քույր եկեղեցի անունը, հատկապես` Ավետրանականները, այդ ամենը հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով են անում»- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: 
 Ա. Ամարյանը անդրադառնալով Տեր Եսայի առաջ քաշած խնդրին, նշեց, որ այսօր մեր հասարակությունն ունի տեղեկատվության պակաս և շատ կարևոր է ունենալ մասնագետներ, որոնք պարբերաբար կկարողանան մարդկանց անաչառ տեղեկատվություն մատուցել կրոնական կառույցների մասին: 
«Մեր մոտ Ավետարանչական եկեղեցու օգնականին նշանակում են նախագահի օգնական: Դրանց տրյուկը մեկն ա` վարքաբեկելու մեր ազգային ինքնությունը»- ասաց Ալեքսանդր Ամարյանը և հավելեց. «Եթե աղանդավորական կառույցում բոլորը համարվում են քարոզիչներ, ապա Առաքելական եկեղեցում քարոզիչ է համարվում միայն քահանան, որը շատ քիչ է»: 
 Բանախոսները նշեցին, որ աղանդավորական կառույցները մեզ մոտ ֆինանսավորում են խոշոր երկրներից : Մեր երկրում կրոնական կառույցները տարեկան շրջանառության մեջ են մտցնում 1մլդ դոլլար գումար: 
«Մենք փող չենք ուզում, փողն ինքն ա գալիս մեր մոտ, մեկ անգամ ասել է նոր սերունդ կրոնական կառույցի ղեկավարը»,- իր խոսքում մեջբերեց Ալեքսանդր Ամարյանը հավելելով. «Քանաքեռում կառուցում են Կյանքի խոսք եկեղեցին և ոչ մի պետական գործիչ չգիտեր դրա մասին այնքան ժամանակ, մինչև ԶԼՄ-ները բարձրաձայնեցին»: 
Բանախոսը տեղեկացրեց, որ 2001թ տրվել է այդ եկեղեցին կառուցելու թույլտվությունը, 2009-ից սկսել են շինարարարական աշխատանքները, իսկ ահա այս տարի այն կավարտեն: 

 «Տարեկան 11 մլն դոլար փող են տրամադրում այդ եկեղեցու կառուցման համար: Այդ գումարները ու՞ր ա գնացել: Այսօր մեր եկեղեցիները կարիք ունեն վերանորոգելու, բայց ցավոք սրտի, ֆինանսավորում չեն կարողանում հայթայթել վերանորոգման համար»- նշեց Ա. Ամարյանը: 
 Վերջում բանախոսները ամփոփելով իրենց խոսքը, տեղեկացրեցին, որ Հայաստանում եհովական է դառնում 1000 մարդ, որից 400-600-ը հետագայում կարողանում է դուրս գալիս այդ ճահճիչ: 

Նյութը` Slaq.am պաշտոնական հրատարակչությունԻց 27.06.11 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+687 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan