ՆՈՐ ՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ ՄՅՈՒՌՈՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարատյան Հայրապետական թեմի "Արարատ” միությունը իր առաքելությունը իրականացնելու ընթացքին` բազում նոր անդամներ և աջակիցներ է ձեռք բերել` որոնցից ոմանք դեռ մկրտված չէին: Փետրվարի 27–ին "Արարատ” միությունը միասնաբար ի կատար ածեց նոր անդամներից 19-ի մկրտության արարողությունը:
Մարտի 2–ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղոցում երեկոյան ժամերգությունից հետո` "Արարատ” երգչախմբի, կնքահայրերի, կնքամայրերի և մկրտվածների մասնակցությամբ` "Արարատ” միության հոգևոր հավիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց մկրտվածներին մյուռոնից դուրս բերելու արարողությունը: Միջոցառմանը ներկա եղան նաև "Արարատ” միության այլ անդամներ, աջակիցներ և մկրտվածների բարեկամները:
Արարողության ընթացքին ջրով լվացվեցին մկրտվածների մյուռոնով դրոշմված զգայարանները և կնքահայրերը սրբիչներով սրբեցին նրանց: Վառվեցին մկրտության ժամանակ գործածված մոմերը` որպես խորհրդանիշ մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսի, որի առաջնորդությամբ մկրտյալները պիտի քայլեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում:
Նարոտները` կարմիր ու սպիտակ հյուսված թելերը շղթաներով փոխարինվեցին, բայց կպահպանվեն որպես խորհրդանիշը խաչի վրա մարդկության մեղքերի համար հեղված փրկագործական արյան: Արարողոթյունից հետո` Տեր Հակոբ քահանա խաչատրյանը իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց ներկաներին:
Միջոցառումը ավարտվեց "Արարատ” միության համանուն երգչախմբի երգերով և հյուրասիրությամբ:
Այսուհետ` ևս 19-անձեր կկրեն Խաչը` որպես քրիստոնյայի նշան, օրհնության արտահայտություն, քայլելով խաչի ճանապարհով լիարժեք մասնիկը կլինեն "Արարատ” միության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|