ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2017-10-18 / 11:37:14 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2015 » ՓԵՏՐՎԱՐ » 1 » Միացեք ցեղասպանության մասին պատմող բազմալեզու կայքի աշխատանքներին
4:40:05 PM
Միացեք ցեղասպանության մասին պատմող բազմալեզու կայքի աշխատանքներին
www.musaler.do.am կայքը ստեղծվել է դեռևս 6 տարի առաջ: Կայքի հիմնական նպատակը աղանդների, ծայրահեղական կրոնական կազմակերպությունների, բռնությունների և ցեղասպանությունների դեմ պայքարն է: Դեռևս նախագծման փուլից ցանկանում էինք ստեղծել բազմալեզու կայք, որտեղ առաջին հերթին օտար լեզուներով կներկայացվեին Մեծ Եղեռնի մասին պատմող նյութերն ու փաստաթղթերը, սակայն միջոցների բացակայության պատճառով դա իրականացնել չհաջողվեց։ Այժմ կայքում առկա են միայն հայալեզու և ռուսալեզու բաժիններ: musaler.do.am-ը հրաժարվեց այլ լեզուներով բաժիններ բացելու մտքից և դժվարությամբ է առաջ տանում նաև ռուսալեզու բաժնի աշխատանքները, քանզի նյութերը հարկավոր է ոչ միայն թարգմանել, այլև դա անել իրավաբանորեն ճիշտ (legally correct) տարբերակով, ինչի համար նյութերը պետք է ստուգել նաև համապատասխան մասնագետների հետ, ովքեր դա անում են գումարի դիմաց:

Թերևս կարող ենք նաև հպարտանալ մեր կայքով, ասելով, որ կան Ցեղասպանության մասին վկայող փաստաթղթեր, որոնք մեզ մոտ առաջինն են թվայնացվել։ Սակայն, տեսնելով, թե դեռևս որքան անելիքներ կան, և թե որքան աշխատանք կա կայքի համար անելու` ավելորդ ենք համարում այդ մասին խոսելն անգամ: Մեր փոքրիկ խումբը դեռ շատ անելիքներ ունի, սակայն առանց դրամական աջակցության դա փաստորեն անհնարին է: Այս տարիների ընթացքում կայքը իր գործունեության պատճառով բազմիցս հարձակման է ենթարկվել թե´ թուրք-ազերիների, թե´ հայաստանցի աղանդավորների կողմից, որի ընթացքում նրանք թերևս «հաջողությունների» չեն հասել, սակայն կայքը որոշակիորեն վերականգնելու կարիք է ունեցել, որի համար դիմել ենք վճարովի մասնագետների: 

Հաճախ են որոշ մարդիկ մի քանի նյութեր տրամադրում կայքին, կամ մեկ-երկու աշխատանքում աջակցում, սակայն դեռևս համացանցում չհայտնված գրականությունը թվայնացնելու համար համառ աշխատանք և բավականաչափ ժամանակ է անհրաժեշտ: Դրամական միջոցներ են անհրաժեշտ նաև թվայնացման տեխնիկայի ձեռքբերման համար: Մեր նախաձեռնությունը նաև համապատասխան գրականություն ձեռք բերելու կարիք ունի, որը այդքան էլ տարածված չէ և ոչ էլ մատչելի գին ունի: 

Այս տարիների ընթացքում փորձել ենք նաև որոշակի «դոնոր» կազմակերպություններց օգնություն ստանալ, սակայն մեզ հայտնել են, որ փորձելն էլ անգամ անիմաստ է, քանզի մենք գրանցված իրավաբանական անձ չենք, դրանից բացի` «կպնում ենք աղանդավորներին», ինչը նշանակում է, որ միջազգային այդ կառույցները մեզ «լավ աչքով չեն նայի», օգնելու փոխարեն էլ՝ կարող են վնասել:

Որոշակի պարտքերի պատճառով մենք այժմ չենք կարողանում անգամ musaler.do.am կայքի համար առաջնակարգ անուն և տարածք` (Domain and Web Hosting) գնել, որի համար շատ ենք ափսոսում:
Այս նախաձեռնությունը սկսելուց առաջ ես կարծում էի, որ ամեն մի հայորդի էլ կցանկանա ինչ-որ բանով աջակցել և այդպես աշխատանքն առաջ կգնա, սակայն այդպես չեղավ:
Ես կարծում եմ, որ Ցեղասպանությունների դեմ պայքարը` բոլորիս գործն է:
Երկար մտորումներից հետո որոշեցի բացել հաշվեհամարներ, որպեսզի ցանկացողները կարողանան գումար նվիրել, որ ես և իմ համախոհները կարողանանք իրականացնել մեր ծրագիրը։

Օգնել կարող եք նաև՝ տեխնիկա և գրականություն տրամադրելով: 
Առաջարկների համար զանգահարեք` 055-26-06-66

Հայաստանից դրամացան փոխանցումներ կատարելու հաշվեհամարներն են` 

UNIBANK ARMENIA 
24100295689402 EURO Եվրո
24100295689401 USD ԱՄՆ Դոլարի 
24100295689400 AMD ՀՀ Դրամի 

Ստացող` Հայկ Վասիլիի Կիսեբլյան


Կարծում եմ, որ այս գործը մեր բոլորիս անելիքն է… musaler.do.am կայքի "Musaler Info project”-ի հիմնադիր` Հայկ Վասիլի Կիսեբլյան



ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+548 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2015  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan