ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-05-02 / 9:34:28 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 22 » Մանկատուն. միֆեր եւ իրականություն
3:10:10 PM
Մանկատուն. միֆեր եւ իրականություն
Այստեղ բոլորն էլ իրենց երազանքն ունեն 

 Արթուրը յոթ տարեկան է եղել, երբ մանկատուն է մտել. մայրը քաղցկեղով հիվանդ է եղել, ու նրա մահից հետո տղային տեղավորել են Գյումրու մանկատանը. «Չեմ համակարպվել ամենասկզբից: Միշտ փախել եմ: Փախչում էի տուն (էն ժամանակ ես տուն ունեի), մեկ էլ մամայի գերեզման, հիմնականում ինձ էդ երկու տեղից են գտել: Մի անգամ էլ փախա, մեր տունը չգտա, քանդած էր»: 

 2007 թվականին Գյումրուց տեղափոխել են Գավառի մանկատուն, որտեղից էլ տղան բանակ է գնացել, օրեր առաջ էլ զորացրվել է ու հետ եկել: Այս մանկատանը ապրում են 3-18 տարեկանները, բայց տնօրենի հետ պայմանավորվել է, որ մինչեւ ուսումն ավարտելը ապրելու է այնտեղ, իսկ հետո արդեն` Աստված գիտի. «Գավառի բժշկական քոլեջի դեղագործության բաժնում եմ սովորում, էս տարի վերջացնում եմ: Չգիտեմ` ինչ կլինի հետո, հիմա էդ օրենքը հանել են, տուն էլ չեն տալիս: Եթե իմանամ, որ տուն ունեմ, աշխատանքն էլ կճարեմ, ես լոդր չեմ, ամենածանր աշխատանքն էլ կանեմ»: 

Արթուրի փոքր քույրը քեռու հետ է ապրում: Տղան մտածում է տուն-աշխատանք գտնելու ու քրոջն իր մոտ բերելու մասին: Քեռին համաձայն է, իսկ հարցին, թե քույրն էլ է ուզում, պատասխանում է. «Բա ո՞նց չի ուզի»: 

 Գավառի մանկատանն այսօր 64 երեխա է ապրում` հանրապետության տարբեր բնակավայրերից, բայց հիմնական մասը Երեւանից են: Նրանցից միայն չորսն են, որ ծնողներ չունեն, մյուսները միակողմանի ծնողազուրկ են, միայնակ մայրերի երեխաներ են, ովքեր սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներին հանձնել են պետության խնամքին: Տարվա մեջ մեկ-երկու դեպք լինում է, երբ ծնողները գալիս, վերցնում են երեխաներին, մեկ-երկու դեպքում էլ որդեգրություն է լինում. «Վերջերս մայրը եկավ երեք երեխային էլ հետ տարավ»,- ասաց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: 

Մանկատուն, ծեծ, պատիժներ` այսպիսին է հասարակության մեջ արմատացած կարծրատիպը ... Տնօրենին հարցնում եմ, թե ինչպես է պատժում, երբ չարություն են անում երեխաները, ասում է, թե շուտ է քնեցնում: Մի քիչ անհավատալի է թվում: Նա պնդում է, որ բռնություններն անցյալում են մնացել, բացառվում է երեխայի վրա ձեռք բարձրացնելը: Ծեծուջարդի մասին պատկերացումները կոտրվում են, երբ շփվում ենք այստեղի երեխաների հետ: Մի քիչ ապշում եմ, երբ միջանցքում 7-ամյա Եսթերը վազում է դեպի մեզ, կոնֆետ է տալիս տնօրենին: 

 15-ամյա Հակոբը, որն արդեն ուսանող է, գեղանկարչություն է սովորում, ասում է, թե դպրոցում իրենք շատ երեխաներից բարձր են` վարքով, սովորելով, հագուկապով: Այստեղ հետ չեն մնում մյուս երեխաներից. ինտերնետ ունեն, սոցցանցեր մտնում են, Ամանորին կամ իրենց ծննդյան օրը կարող են իրենց համար նվեր «պատվիրել», օրինակ` բջջային հեռախոս: Արթուրն էլ իրենց երեխաներին մանկատուն հանձնողների մասին այսպես է ասում. «Կամ մարդ չի, կամ էլ իր էրեխու մասին շատ մտածող մարդ է, որովհետեւ էսօր մեր էրեխեքն ավելի լավ են սնվում, հագնվում, քան Գավառի էրեխեքի 50 տոկոսը»: Հարցնում եմ, արդյո՞ք ինքը կտա իր երեխային մանկատուն, եթե այստեղ լավ են ապրում, պատասխանում է. «Ես երեխա կունենամ էն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ կկարողանամ իմ ուզած պայմաններում պահել նրան, ես չեմ նախատեսել, որ իմ էրեխուն պիտի մանակտուն տամ»: 

Մյուս միֆն այն է, թե մանկատան երեխաները հիմնականում խեղված ճակատագրեր են ունենում. տղաները հայտնվում են բանտերում, աղջիկները` մարմնավաճառությամբ զբաղվում: Ն. Նալբանդյանի խոսքերով, նման դեպքեր եղել են 1990-ականներին, երբ մանկատան երեխաները լրիվ անպաշտպան ու անտեր վիճակում էին հայտնվել, իսկ նոր սերունդն ուրիշ է. «Չի կարելի անընդհատ նույնն ասել, մենք էնքան լավ երեխաներ ունենք»: 

 17-ամյա Գոհարին մանկատուն բերել է մորաքույրը` սոցիալական ծանր պայմաններից դրդված, իսկ մոր հետ կապ ունենալ հենց աղջիկը չի ուզում.«Մաման մի անգամ փորձել է գալ, ես չեմ ընդունել, դրանից հետո չի էլ եկել: Ինքն ինձ շատ է նեղացրել, մենակ էն, որ իր միակ աղջկան թողել է` մանկատանը մեծանա, հերիք է: Ես իր միակ աղջիկն եմ ու մանկատանն եմ»,- պատմում է, որ մայրը տուն է եկել ուշ ժամերին, ծեծել իրեն ու իրենից փոքր եղբայրներին, «տուն տղամարդ բերել». «Տունը ես էի, իմ փոքր ախպերներն ինձ էին «մամա» ասում: Հաց էի պատրաստում, տներն էի հավաքում, լվացք էի անում, իսկ մաման տանը չէր լինում, ուշ էր գալիս, որ սխալ մի բան էի անում, ծեծում էր»: 

 Այստեղ բոլորն էլ իրենց երազանքն ունեն` ընտանիք, փառք, հաջողություններ: Իսկ երազներից դուրս դժվար են պատկերացնում` ինչպես են կյանքը դասավորելու մանկատան պատերից դուրս... 

Նյութը` yerkir.am-ից 10:51 - 22.12.2011 Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: միֆեր եւ իրականություն, Մանկատուն P.R.+730 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan