Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ այս տարվա դեկտեմբերի 3-ին...
Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Ուզում ենք հայտնել ձեզ ուրախալի լուրը. վերջապես Հայաստան է գալու մանկական «Եվրատեսիլը» և դա լինելու է դեկտեմբերի 3-ին»,- հայտարարեց պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ դա Հանրային հեռուստաընկերությանը հաջողվել է մեծ ջանքերի շնորհիվ: «Մենք շնորհակալ ենք մեր փոքրիկին՝ Վլադիմիր Արզումանյանին հաղթանակի համար, բայց նաև շնորհակալ ենք Հանրայինին իր աշխատանքի համար Եվրոպական հեռարձակողների միության հետ, ում հետ համաործակցությունը վերջապես տվեց իր արդյունքը, և վերջապես մանկական «Եվրատեսիլը» եկավ Հայաստան»,- ասաց նա:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մանկական «Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար մեծ են եղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի և Գոհար Գասպարյանի ջանքերը, որոնք գործընթացը վերցրել են վերահսկողության տակ և հետևողականորեն հետևել դրան: Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մրցույթը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում, մրցույթի պրոդյուսերը շվեդ է: Մրցույթին կմասնակցեն համաշխարհային մեծության աստղեր։ Հարությունյանը նշեց, որ մրցույթի համար անհրաժեշտ գումարների մի մասը կտրամադրի Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը, մյուս մասը կհայթայթվի տեղում: «Միջոցները բավարար կլինեն»,- վստահեցրեց նա: Նյութը` Tert.am-ից 18.01.11
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|