ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԿՐ / 2024-05-05 / 5:13:59 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 9 » Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից
6:53:02 PM
Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից
Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից 

 Այս այս տարվա ընթացքում աճել են բոտուլիզմի դեպքերը, նախորդ տարվա 12 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 16 դեպք. արդյունքում տուժել է 27 մարդ, որոնցից 3-ը մահացել են: 
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը և գլխավոր մասնագետ Լևոն Թուխիկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ամռան շրջանում սննդային թունավորումների և դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին: 

 Մարգարիտա Բաբայանը տեղեկացրեց, որ բոտուլիզմով թունավորումներն առավելապես արձանագրվում են մարզերում` Տավուշ, Լոռի, Շիրակ, իսկ համաճարակային հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք առաջացել են տնային պայմաններում պատրաստված պահածոներից` սմբուկի խավիար, կարմիր պղպեղ, լոլիկի և վարունգի մարինադներ:

 Բոտուլիզմի հարուցիչը հանդիսացող սպորները վերանում են միայն բարձր ջերմաստիճանից և ճնշումից, ինչը տնային պայմաններում իրականացնել հնարավոր չէ: Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես չպահածոյացնել մթերքները, այլ դրանք սառեցնալ կամ չորացնել. «Մենք ունենք կազմակերպություններ, որոնք արտադրում են անվտանգ պահածոներ. կարելի է նաեւ դրանք օոգտագործել»,-ասաց Մ. Բաբայանը: 
Նվազել են սնկային թունավորումները. նախորդ տարի գրանցվել է սնկային թունավորման 18 դեպք, այս տարի` 9: 
 Մասնագետների հավաստմամբ` սնկային թունավորումներն առաջանում են օգտագործողների կողմից հավաքված անհայտ ծագումով սնկերից: «Անհրաժեշտ է սունկը գնել ծանոթներից ու շուկաներից, որտեղ համապատասխան մարմինների կողմից հաստատված է, որ սունկն անվտանգ է»,-խորհուրդ տվեց Բաբայանը: 

 Սննդային թունավորումների դեպքում ի հայտ եկող ախտանշաններն են ` գլխապտույտ, փսխում, սրտխառնոց, լուծ, բոտուլիզմի ժամանակ` նաև ձայնի խանգարում, բերանի չորացում: Մարգարիտա Բաբայանը խորհուրդ չի տալիս տնային պայմաններում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որպեսզի հետագայում բուժման ընթացքը չբարդանա. «Եթե առաջին ախտանշաններն առաջ են գալիս, պետք է դիմել բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ օգտագործել շատ հեղուկ»: 

 Անդրադառնալով որ տարբեր սննդամթերքների համատեղելիությանը Լևոն Թուխիկյանը նշեց, որ դա անհատական բնույթ է կրում և տարբեր սննդամթերքներ յուրովի են ազդում միմյանց վրա: «Օրինակ, եթե թունավոր սնկի հետ օգտագործվում է ոգելիչ խմիչք, այն կանխում է թույնը, սակայն միանշանակ չի կարելի ասել, որ ոգելից խմիչքը նպաստում է նաև թույնի ներծծմանը»,-նշեց Լ. Թուխիկյանը: 
 Նշենք, որ 90-ական թթ համեմատ` սննդային թունավորումների թիվը նվազել է: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյան 
ին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Լևոն Թուխիկյանը, սննդային թունավորում, Luiza Sukiasyan P.R.+649 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan