Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել ապատեղեկատվության ազդեցությանը: - 20 Декабря 2011 - ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐԿ / 2012-05-21 / 4:44:14 AM /


Создать сайт бесплатно
 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [62]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ / ԽՃԱՆԿԱՐ / ԺԱՄԱՆՑ [57]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ / ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [47]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [25]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [19]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [46]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ [52]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [39]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [7]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 20 » Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել ապատեղեկատվության ազդեցությանը:
3:56:15 AM
Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել ապատեղեկատվության ազդեցությանը:
«Չենք լռելու»-ին Մայր Աթոռը չի հովանավորում

  «Ապագան մերն է» քաղ. նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյանը Մայր Աթոռին մեղադրում է «Չենք լռելու»-ի հետ կապ ունենալու մեջ:    
 Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը տարածել է պատասխան գրությունը, որ ներկայացնում ենք ստորեւ` առանց խմբագրության:

  Տարակուսանքով ծանոթացանք «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյանի դեկտեմբերի 17-ի հայտարարությանը, որով Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերագրում «Չենք լռելու» երիտասարդական շարժման գործունեության հովանավորությունն ու ուղղորդումը, հակառակ այս առնչությամբ ժամանակին Մայր Աթոռի կողմից արտահայտված դիրքորոշման:

 Քաղաքացիական հասարակությունը և առավել ևս քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող զրպարտանքի վրա կառուցվել: Դատապարտում ենք այս նախաձեռնությունը, որի ղեկավարը, ուղղակի կեղծ և անհեթեթ վերագրումներ կատարելով, նպատակ է հետապնդում ստվերել Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հեղինակությունը: 

 Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել միտումնավոր նման ապատեղեկատվության ազդեցությանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այլոց նման պետք չունի դիմելու նմանօրինակ միջոցների` արտահայտելու իր կեցվածքը մեր հասարակության կյանքն ալեկոծող տարբեր երևույթների նկատմամբ: 

 Նյութը` Վահրամ քահանա Մելիքյանից Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն 19.12.2011


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
  Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ապատեղեկատվության, ազդեցության, չտրվել, Հորդորում ենք, մեր հասարակությանը P.R.+57 ՎԱՐԿԱՆԻՇ 4.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Имя *:
Email:
Код *:
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031



free counters
HTML Hit Tracker