ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 10:59:55 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2015 » ՀՈՒՆՎԱՐ » 16 » Հիսունականների, Կյանքի խոսքի և այլ Հոգեգալստականների առաջացումն ու առանձնահատկությունները
6:14:24 PM
Հիսունականների, Կյանքի խոսքի և այլ Հոգեգալստականների առաջացումն ու առանձնահատկությունները

Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: 

Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով: 

Հիսունականները կամ հոգեգալստականները կոչվում են նաև Խարիզմատիկ եկեղեցի:


Աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ:

 Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: 

Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը: Խարիզմատիկ եկեղեցին առանձնանում է նրանով, որ իր հետևորդները կարող են ունենալ հոգեկան շեղումներ, նաև հակված լինել բռնության, դաժանության»,- ասել է Ամարյանը:

Գյումրիում 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովն աղանդավորական «Вера, Надежда, Любовь» եկեղեցու հոգևոր հովիվն է, իսկ ինքը` աղանդի «օրինակելի» անդամներից: 

Եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է, և ունի բազմաթիվ կենտրոններ Ռուսաստանում:

««Вера, Надежда, Любовь»-ը նույնպես խարիզմատիկ եկեղեցիների շարքին է պատկանում, ինչպես օրինակ Հայաստանում գործող «Կյանքի խոսքը»: 
Հավելենք, որ տխրահռչակ «Կյանքի խոսք»-ից էր հանրահայտ Աժելա Սարգսյանը:






ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Հոգեգալսատական, ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ, հիսունական P.R.+1243 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2015  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan