ՔԱՀԱՆԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ
ՈՒսումնասիրելով հեթանոսական և քրիստոնեական կրոնները` ի հայտ են գալիս բազում հարցեր, որոնց վերաբերյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տեսակետներն ունի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
ՏԵՐ ՇՄԱՎՈՆ ՔԱՀԱՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ – Հեթանոսական կրոնը հիմնված էր բազմաստվածության վրա և իրենից ներկայացնում էր նաև մի շարք զոհաբերությունների ամբողջություն: Այդ շրջանի աստվածներն օժտված էին մարդկային բոլոր հատկություններով: Շատ քիչ էին մարդու և աստվածների տարբերությունները. ուղղակի վերջիններս ավելի զորեղ էին ու երկարատև էին ապրում: Ուսումնասիրելով հելլենիստական ժամանակաշրջանը` տեսնում ենք, որ ցանկացած պարագայում մարդու հոգին փրկություն չուներ: Հունական դիցարանում մահացողը գնում էր Աիդի թագավորություն, որտեղ մութ ցուրտ էր, իսկ Օլիմպոս բարձրանում էին միայն նրանք, ովքեր աստվածացվում էին: Հեթանոսները հոգու մասին տեղեկություններ չունեին: Այնտեղ ավելի շատ գերակայում էր մարդու երկրային կյանքը, որն արդեն իսկ որոշված էր աստվածների կողմից: Այնուամենայնիվ մարդկանց կյանքը չէր փոխվում որևէ կերպով, քանի որ այդ աստվածները մարդու ստեղծածներն էին: Ինչպես նաև կար դասակարգում. գոյություն ունեին չար ու բարի աստվածներ: Եթե աստվածները անկատար էին, ապա ինչպես կարող էր կատարելության հասնել մարդկային հոգին: Դրա պատճառով էլ հեթանոսությունը չեր կարող փրկության ճանապարհ հարթել մարդու համար: Դա տրված էր մեկ այլ կրոնի, որը և դարձավ քրիստոնեությունը…
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Արման Կարապետյանին կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|