Հայակական սերիալները վարկաբեկում են արաբկիրցիների հին այգին - 10 Июня 2011 - ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐԿ / 2012-05-21 / 4:37:51 AM /


Создать сайт бесплатно
 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [62]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ / ԽՃԱՆԿԱՐ / ԺԱՄԱՆՑ [57]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ / ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [47]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [25]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [19]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [46]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ [52]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [39]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [7]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 10 » Հայակական սերիալները վարկաբեկում են արաբկիրցիների հին այգին
1:58:44 PM
Հայակական սերիալները վարկաբեկում են արաբկիրցիների հին այգին
Մեր այգին «փչացնում են»

  Արաբկիրի զբոսայգին` «նոր չէ», ոչ էլ անունն է նոր: Շատ տարիներ առաջ այստեղ հին արաբկիրցիների գերեզմանատունն է եղել:
 Տարիների ընթացքում` հին գերեզմանը սպառվել է, տարածքն էլ երևանի արվարձանից վերածվել է բանուկ և բնակեցված հատվածի, որից հետո` դեռ խորհրդային կարգերի օրոք, շրջանի կառավարության կողմից այն ձևափոխելու և այգի դարձնելու որոշում է կայացվել: Այգու կենտրոնում հուշատախտակներով խաչքար է տեղադրվել, հուշատախտակների վրա էլ փորագրված են այստեղ թաղված հին արաբկիրցիների անունները: Այգին` ոչ միայն զբոսավայր է, այլ նաև ուխտատեղի…
  Այսօր` տեղկան հեռուստաալիքների սերիալները նկարահանելիս հաճախ են «օգտագործում» այս այգին, որը շատ բնակիչների մոտ զայրույթ է առաջացնում:

  Հեռուստասերիալների մեջ` արաբկիրի հին զբոսայգին` հաճախ անվանում են իր «փողոցային» անունով` «մալականի սադ»: Այգու հարևանությամբ ռուս մալականների ընտանիքներ էլ կան, ովքեր հաճախ են այցելում այնտեղ: Բանից անտեղյակ մարդիկ էլ, չգիտես ինչու սկսել են այդպես անվանել այգին, իսկ այսօր արդեն այդ «անունը» եթերից է հնչում:
 Տեղացիները կարծում են, որ այգու անվան նման ներկայացումը վիրավորում և վարկաբեկում է հին արաբկիրցիներին, նրանց այգին, որը նաև ուխտատեղի է: «Դեմ չենք` գիտենք, որ այգու հարևանությամբ նաև մալականների ընտանիքներ են ապրում, մենք նրանց հարգում, սիրում ենք ու դեմ չենք լինի եթե տարածքի մի մասը` ներքևի հատվածը անվանափոխվի և կոչվի նրանց անունով, բայց ոչ մեր այգին…», -ասում է տեղի բնակիչներից Սամվել Պետրոսյանը: 

 Զայրույթ են առաջացնում նաև այգում նկարահանվող «տեսարանները»: Սերիալնելում` այգին ներկայացնում են որպես տղայական «ռազբորկաների» վայր, հանցագործություններ կատարելու վայր, հանցագործ հեղինակությունների ժամադրավայր: Ֆիլմերը այգու տարածքում ծեկծռտուքներ են ցուցադրում, արյունահեղություն, բռնության տեսարաններ… 

 Հին արաբկիրցիների մոխիրների վրա կառուցված այգին, նրանց նոր սերնդի`երեխաների և երիտասարդների զբոսավայրը և ուխտատեղին աստիճանաբար վերածվում է հանցագործների տարածքի:
 Տեղացիները խոստովանում են, որ վերջին շրջանում` տեղական ֆիլմերի այս «քարոզարշավներից» հետո, այգում շատացել են նաև իսկական հանցագործությունները, տղայական կռիվները…. 

 Մինչ ավագ սերնդի արաբկիրցիները իրենց բողոքն են արտահայտում` կրտսեր սերունդի որոշ ներկայացուցիչներ շեղվում են կյանքի ուղղուց` մտնում են հանցագործ կյանքի հորձանուտը: 

 Այս ամենի շնորհիվ դեռահասներին էլ` այգու տեսարժան վայրերից և բնությունից առավել սկսեւմ են հետաքրքրել այդ «կռիվները»: «Բա իմացել եք թե մալականի սադում ի՞նչ խփոցի էր եղել…. Չեք հավատու՞մ, եկեք գնանք, արյան հետքերը ցույց կտամ….» 







 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: արաբկիրցիներ, այգի, Հայակական սերիալները, Առաբկիռ զբօսաըգի, վարկաբեկում P.R.+133 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Имя *:
Email:
Код *:
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930



free counters
HTML Hit Tracker