ԱՅ ՔԵԶ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում ֆրանսիական բարեգործական մի կազմակերպություն՝ Հայ Առաքելական եկեղեցու միջնորդությամբ, օրերս գյուղի թոշակառուներին, երեխաներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրել է ատամնաբուժական օգնություն: Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին ոսկեհատցի Ռիմա տատը եւ նրա ամուսինը, մի քանի օր առաջ իրենց էլ են հայտնում, որ կարող են օգտվել այդ օգնությունից: «Գյուղում եկան ասեցին, որ թոշակառուներին ձրի ատամ են գցում. ես ու կնիկս էլ հելանք, գնացինք: Վայ էն ատամ գցելուն: Ռիմա', հլա ատամներդ ցույց տուր, էնքան մեծ պրոթեզ են տվել, որ բերանն էլ չի մտնում»: Պարզվեց նաեւ, որ մեր զրուցակիցներն այդ մեծ պրոթեզի համար մուծել են 15 հազար դրամ
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Գոհար Փեփոյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|