ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 11:36:52 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՄԱՐՏ » 1 » Ոմն Մարիամ Վարդանյան եկեղեցում զբաղվում է պայծառատեսությամբ
12:43:14 PM
Ոմն Մարիամ Վարդանյան եկեղեցում զբաղվում է պայծառատեսությամբ
Արամուս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ոմն Մարիամ Վարդանյան զբաղվում է պայծառատեսությամբ: Մարիամ Վարդանյանը եկեղեցու պահակն է, սակայն մոտ 10 տարի է` երկրորդ փեշակն էլ ունի: Նա իրեն համարում է Աստծո մարդը, իսկ եկեղեցին, նրա խոսքերով, իր տունն է, այցելուներն էլ՝ օրվա ապրուստը: 

Տիկինը պատմեց, որ 14-15 տարեկանից սկսած` երազներ էր տեսնում, որոնք իրականանում էին, բայց առանձնապես ուշադրություն չէր դարձնում դրանց` մինչեւ իր համար ճակատագրական երազի օրը: «Ամեն ինչ փոխվեց, երբ Մարիամ Աստվածածինը եւ Հիսուսը երազումս հայտնեցին ինձ, որ ես պետք է զբաղվեմ գուշակությամբ եւ ծառայեմ ժողովրդիս: Իմանալով, որ եկեղեցին դեմ է գուշակությանը եւ այն համարում է սատանայություն, կարծեցի, թե չար հոգիներն են սրբերի տեսքով այցելել ինձ: Սակայն Հիսուսը` որպես ապացույց, որ իրենք սատանաներ չեն, բարձրացրեց խաչերով պատված ձեռքերը»,- պատմեց կինը: 

Այդ օրվանից անցել է մոտ 10 տարի, եւ տիկին Մարիամը կատարում է երազի պահանջը` ամեն օր արթնանում եւ շտապում է եկեղեցի` մարդկանց իմաց տալու իրենց «գլխի գալիքը»: Այս եկեղեցում չկա հոգեւոր հայր, եւ շաբաթ, կիրակի օրերին գուշակն ինքն է «արարողությունները» կազմակերպում: Բայց գյուղացիները խոսում են, թե շուտով հոգեւոր հայր են ունենալու: 

Նման իրավիճակ էլ տիրում է Նորագավիթի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող եկեղեցում: Ինչպես տեղեկացրեց Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանը` նախկինում եղել է եկեղեցու հիմնարկեք, բայց եկեղեցու բարերար Աիդայի խարդախությունների պատճառով եկեղեցին չի հանձնվել Մայր Աթոռի տնօրինությանը: «Յուրաքանչյուր համայնքում մի շարք եկեղեցիներ կան, այս եկեղեցին էլ կառուցվում էր, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվեր մոտ գտնվել Աստծուն,- ասաց Վահրամ սարկավագը` նշելով, որ եկեղեցու բարերար Աիդան եկեղեցին ծառայեցնում էր իր նպատակների համար, որը չընդունվեց Առաքելական եկեղեցու կողմից, եւ եկեղեցին չօծվեց: Օգտագործելով այն փաստը, որ տեղի է ունեցել հիմնարկեքը, Աիդան սկսեց օգտագործել այն որպես եկեղեցի եւ մարդկանց գցեց մոլորության մեջ»: Վահրամ սարկավագը նշեց, որ այդ կինն աղանդավոր է` Կարմիր ավետարան աղանդից: 

Բարձրանում է խորան ու ծեսեր իրականացնում, եւ Վահրամ սարկավագը համոզված է, որ նա մարդկանց հիպնոսացնում է, ու հիշում է Տիրոջ խոսքը. «Կգան իմ անունով, գառան մորթի հագած, իսկ ներսից հափշտակող գայլեր են»: Հիմա այդ կերպարանքով հանդես է գալիս Աիդան, ով եկեղեցու անվան ներքո մարդկանց է դիվահարում,- կարծում է եկեղեցու սպասավորը: 

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Փետրվար 27, 2013 
Աղբյուրը` hraparak.am/109233/

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+762 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan