«Արարատ» հոգևոր միության գործունեության արտահայտություններից մեկն էլ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 13-ից 20-ը նախաձռնած ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Երկիր` Երուսաղեմ:
Ավետյաց երկիր մեկնեցին, «Արարատ» երգչախումբը, իրենց հոգևոր երգերով տեղի եկեղեցիներում աղոթելու, Սուրբ և Անմահ Պատարագներին դպրաց բաժինը կատարելու, ինչպես նաև համերգային ծրագրով` տեղի հայկական համայնքին ներկայանալու համար: Շողակաթ հեռուստաընկերության նկարահանող խումբը, նկարահանելու և լուսաբանելու ուխտագնացության ընթացքը, Երուսաղեմի Հայոց ժառանգությունը, ինչպես նաև տեսագրելու Տերունական վայրերում «Արարատ» երգչախմբի հոգևոր կատարումները, որոնք ներկայացվելու են հանրությանը, որպես տեսահոլովակներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պիտի մկրտվեր Հորդանան գետում և համացանցում ամենօրյա ֆոտոռեպորտաժներով պիտի ներկայացներ ուխտագնացության ընթացքը: Դիտողներն էլ, կարծես մասնակից դարձան ուխտագնացությանը:
Նաև ուխտավորներ, որոնց թվում էին տարբեր ոլորտի և մասնագիտության անձեր՝ տնտեսագետ Ռոզա Ծառուկյան, բժշկուհի Կարինե Սարգսյան, գործարարներ Գագիկ Գրիգորյան, Խաչիկ, լրագրող Հեղինե Մարգարյան, Արարատ հոգևոր միության աշխատակազմը՝ Ծովիկ Դավթյանի գլխավորությամբ և այլ անձիք, որոնցից յուրաքանչյուրը Ավետյաց երկիր էր գնում, իր հավատքի ճանապարհին ավելի ամրանալու, ու զորանալու նպատակով:
Հայաստանից ժամանող ուխտավորներին Սուրբ Երկրում միացան հայ ուխտավորներ Սանկտ Պետերբուրգից, Մինսկից, Ռիգայից, Կալինինգրադից, հոգևոր առանորդությամբ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի և Տ. Խոսրով քահանա Ստեփանյանի : Թեև աշխարհի տարբեր ծայրերում, սակայն մեզ բոլորիս միավորում է Հայ Առաքելական եկեղեցին ու Հաղորդության խորհուրդը:
Մայիսի 13-ին, Հայաստանի ուխտավորները առաջնորդությամբ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի միասնաբար Հայր մեր և ճանապարհի աղոթքներով մեկնարկեցին թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարեցին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդնավակայան, մեկ ժամ անց նրանց միացան Սանտկ Պետերբուրգի և Կալինինգրադի, իսկ ավելի ուշ Ռիգայի ու Մինսկի ուխտավորները:
Երեկոյան, հինգ ուղղություններից ժամանած ուղտավորները արդեն Երուսաղեմ Թովեր հյուրանոցում էին:
Հայկ Կիսեբլյան