ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2017-12-14 / 9:14:56 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2009 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 24 » ԱՀԹ «ԱՐԱՐԱՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ՍՊՈՐՏԱՅՒՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
6:41:36 PM
ԱՀԹ «ԱՐԱՐԱՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ՍՊՈՐՏԱՅՒՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
«ԱՐԱՐԱՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ՍՊՈՐՏԱՅՒՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

 Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» միության նպատակն է` զորացնել աստվածպաշտությունը, զորանալ աստվածպուշտության մեջ և լծակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը:
 «Արարատ» միությունը իր առաքելությունը իրականացնելու ընթացքին ուխտագնացություններ և բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպոմ` հանդիպում է տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ: 
 Տեղյակ լինելով Վահագն և Հասմիկ Հովնանյանների մեծ կյանքի փորձի և ավանդապաշտ ընտանիքի մասին «Արարատ» միության անդամները Հովնանյան ընտանիքի հետ ավելի մոտիկից ծանոթանալու ցանկություն ունեին, որը իրականություն դարձավ` պարոն Վահագն Հովնանյանի հրավերի շնորհիվ:
 Հունիսի 9-ին «Արարատ» միության մի խումբ երիտասարդներ, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ, այցելեցին Վահագնի թաղամաս` «Արարատ» սպորտային ակումբ` որտեղ նրանց սպասում էին Վահագն և Հասմիկ Հովնանյանները:
 Պարոն Վահագն Հովնանյանը «Արարատ» միության երիտասարդներին պատմեց ամերիկյան սպորտաձևերի` մասնավորապես գոլֆի մասին: Ակումբի սրճարանում` սեղանի շուրջ հավաքված երիտասարդները իրենց հետաքրքրող հարցերը հղեցին տեր և տիկին Հովնանյաններին:
  «Արարատ» միության անդամները պարոն Վահագն Հովնանյանին ուղղված հարցերի միջոցով փորձեցին բացահայտել նրա աշխատանքային և ընտանեկան հաջողությունների գաղտնիքները:
 Պարոն Վահագն Հովնանյանը «Արարատ» միության երիտասարդներին պատմեց, թե ինչպես է նա առաջին անգամ հանդիպել իր կնոջը և թե ինչպես է 1967-ին իր տիկնոջ հետ առաջին անգամ եկել Հայաստան…
 Տիկին Հասմիկ Հովնանյանը իր խոսքը ուղղեց տղաներին` «Եթե ուզում եք երջանկանալ և ձեր ընտանիքը երջանկացնել` պետք է շփվեք հայ ընտանիքների, հայ աղջիկների ետ: Օտար աղջիկների կապույտ աչքերի և շեկ մազերի ետևից մի վազեք, Հայ աղջիկների հարգը իմացեք և հայերի հետ ամուսնացեք որպեսզի հայ ընտանիք կազմեք…»:
 «Արարատ» միության համանուն երգչախմբի անդամները ներկաների համար երգեցին: Հանդիպման ավարտին բոլոր ներկաները միասին լուսանկարվեցին:


 Հայկ Կիսեբլյան


ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Արարատ միություն, Արարատ, Տեր Հակոբ, Հովնանհաններ P.R.+820 ՎԱՐԿԱՆԻՇ 1.5/4
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2009  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan