ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-03-28 / 11:32:34 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 5 » Վրաստանում Հայաստանի դեսպանը խորհուրդ տվեց հայոց պատմություն ինտերնետով սովորել
9:15:17 PM
Վրաստանում Հայաստանի դեսպանը խորհուրդ տվեց հայոց պատմություն ինտերնետով սովորել
Վրաստանում` հայոց պատմություն սովորել ինտերնետով... 

 Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը մեջբերում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի խոսքը` հարաբերությունները ստրատեգիական գործընկերության հարաբերություններ են: 
Մանուկյանն ավելացնում է, որ գործնական արդյունավետ համագործակցության մթնոլորտը հնարավորություն է տալիս հարցերն արդյունավետ կերպով լուծելու: 

 «Սակայն մենք դեռեւս հարաբերությունները լավացնելու պոտենցիալ ունենք եւ պետք է հասնենք նրան, որ մեր հարաբերություններն իսկապես ֆիքսվեն որպես ստրատեգիական գործընկերության հարաբերություններ», ասաց դեսպանը: 
«Ազգ»-ի հարցին ի պատասխանՙ Մանուկյանն ասաց, որ այսօր Վրաստանում հայկական եկեղեցիների վրացականացման միտում չկա: 
 «Ունենք որոշակի խնդիրներ, որոնք ժամանակին ծագել են ու մինչ օրս լուծում չեն ստացել: Սա ոչ միայն աշխարհիկ, այլեւ հոգեւոր իշխանության գործն է: Հունիսի 16-18-ին նախատեսվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պետական այցը Վրաստան, հույս ունեմ, որ դրական ընթացակարգեր կունենանք, եւ կաթողիկոսը կհանդիպի նաեւ երկրի նախագահ Սաակաշվիլու, պետական այրերի հետ, իսկ վրաց պատրիարք Իլյա Երկրորդը կաթողիկոսին կուղեկցի ողջ այցի ընթացքում»: 
 Տարվա ընթացքում փոխադարձ այցելությունները շատ են: Հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը կայցելեն Վրաստան: 
 Անդրադառնալով վիրահայության խնդիրներինՙ դեսպանն ասաց, որ դրանք հիմնականում կրթական եւ մշակութային ոլորտներին են վերաբերում: Կան խնդիրներ նաեւ տնտեսական եւ սոցիալական բնագավառում: 
 «Սակայն պետք է արձանագրել, որ տնտեսական եւ սոցիալական ոլորտն ավելի շատ վրաց պետության սոցիալական քաղաքականության մտահոգություններն են, թեեւ ՀՀ-ին եւս դա մտահոգում է: Մյուս բլոկն ավելի շատ է գտնվում ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, պարբերաբար հարցերը քննարկվում են, եւ պարարտ դաշտ կա խնդիրների արդյունավետ լուծման համար»: 
Թեպետ դեսպանն արդեն երկու ամիս է Վրաստանում, սակայն չի հասցրել այցելել Ջավախքի հայկական դպրոցները: Կրթության հարցը վիրահայության ամենացավոտ հարցերից է: Այնուամենայնիվ, Մանուկյանը լիահույս է, որ 1.5 ամիս առաջ հայոց լեզվի դասաժամերի ավելացման մասին համաձայնությունն առաջիկայում կյանքի կկոչվի: 
 Ջավախքում դպրոցականների հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ Ջավախքի հայկական դպրոցներում հայոց պատմության դասագրքեր չկան, միայն եզակի բարեխիղճ ուսուցիչների շնորհիվ է, որ վիրահայերի շատ նվազ հատվածը ծանոթանում է հայոց պատմությանը: 
Խնդրի առնչությամբ դեսպանի խորհուրդն առնվազն տարօրինակ էր: 
«Հայոց պատմությունն ուսումնասիրելուն ի՞նչն է խանգարում, եթե տունը նստի եւ ինտերնետով պատմություն ուսումնասիրի: Ես երեկ Ջավախքում օգտվեցի ինտերնետից, վատը չէր», ասաց դեսպանը: 
 «Ազգ»-ի հարցը` ի՞նչ արժե Ջավախքում ինտերնետը, եւ կարո՞ղ է հողագործությամբ եւ անասնապահությամբ մի կերպ տուն պահող ջավախքցին հավելյալ ծախս կատարել եւ տանը ինտերնետ միացնել միայն այն պատճառով, որ վրաց պետությունն իր պարտականությունները ազգային փոքրամասնության նկատմամբ չի կատարում, դեսպանը չլսելու տվեց ու չպատասխանեց: 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ջավախք-Երեւան 
Տեղադրվել է` 2011-06-04 00:51:37 (GMT +04:00) 
Նյութը` azg.am-ից 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+625 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan