ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 7:47:05 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 23 » Վրացի երիտասարդներն անհարգալից խոսքեր են ասել հայ եկեղեցու եւ հայության հասցեին
1:47:48 PM
Վրացի երիտասարդներն անհարգալից խոսքեր են ասել հայ եկեղեցու եւ հայության հասցեին
Հայկական եկեղեցում անհարգալից պահվածքի համար վրացի երիտասարդները բերման են ենթարկվել 

 Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանից ստացած դիմումի հիման վրա, ըստ որի օգոստոսի 19-ին ազգությամբ վրացի 2 երիտասարդներ, անսթափ վիճակում մտել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ հատկապես նրանցից մեկը ագրեսիվ ու անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հայկական եկեղեցու նկատմամբ: 

 «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրությում վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ եկեղեցու հավաքարարն ու մոմավաճառը չեն կարողացել կանխել երիտասարդների գործողությունները: 

«Մոտենում է խորանի առջեւ դրված ավետարանին, թերթում է դա շատ դեմոնստրատիվ եւ արհամարհական կերպով եւ պատռում թերթերից մեկը: Հետո փորձում է մուտք գործել քահանաների սենյակ: Այդ ագրեսիվ երիտասարդը ոտքը դնում է գահի վրա, նստում», - պատմեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

 Թեմի առաջնորդը նաեւ նշեց, որ երիտասարդներն անհարգալից խոսքեր են ասել հայ եկեղեցու եւ հայության հասցեին: Եկեղեցուց դուրս գալիս նրանք պատռել են եկեղեցու դռներին փակցված հայտարարության թերթիկները եւ ցուցադրաբար այրել դրանք: Մինչ տարածքում աշխատող շինարարները կմոտենային, երիտասարդները նստել են ավտոմեքենա եւ հեռացել: 

 Վրաստանի ոստիկանությունը արդեն սկսել է քննչական գործողություններ իրականացնել: Երիտասարդներին բերման են ենթարկել: Եկեղեցու աշխատակիցներն ու ականատեսները ցուցմունքներ են տվել: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ այժմ արդյունքների են սպասում: 

 «Մենք, ճիշտն ասած, կողմ չենք, որ այդ երիտասարդները դատվեն: Դրա կարիքը գուցե չկա: Բայց ուղղակի` ինչ-որ պետք է, թող իրենք իրենց պատիժը ստանան, որ մյուսներին էլ դաս լինի», - նշեց նա: 

 

 Նյութը` Azatutyun.am 23.08.2011 Կարինե Սիմոնյան -ից 
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+672 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan