ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 5:18:55 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 13 » Վրացական և հայկական եկեղեցիները առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն
2:00:29 PM
Վրացական և հայկական եկեղեցիները առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն
Եկեղեցիները հանձնաժողով կստեղծեն 

 Վրացական և հայկական եկեղեցիները երկու երկրների եկեղեցական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հանձնաժողով կստեղծեն: Այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Պիցունդայի և Ցխում-Աբխազեթի միտրոպոլիտ Եղիա Երկրորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի փակ հանդիպման ընթացքում: 

 Ինչպես հաղորդում է Վրաստանի Պատրիարքարանը, Եղիա Երկրորդն ու Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում և Վրաստանում վրացական և հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակը: 

  Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակի յուրացման թեմային: Համայն Վրաց Պատրիարքն իր հերթին անդրադարձել է Հայաստանում վրացական եկեղեցիների վերադարձի խնդրին:  Ինչպես նշել է Եղիա Երկրորդը, վիճելի եկեղեցական հարցերի լուծման համար Վրաստանում գիտական հանձնաժողով կստեղծվի, և նման քայլը պետք է կատարվի նաև հայկական կողմից:  Գարեգին Երկրորդն իր հերթին մատնանշել է, որ վրացական սփյուռքը երբեք խնդիրներ չի ունեցել Հայաստանում իրավական կարգավիճակի յուրացման հարցում, և ապագայում ևս այդպես է լինելու: Նա նշել է, որ կդիտարկվի նաև Հայաստանում վրացական եկեղեցիների փոխանցման հարցը, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: 

Նյութը` panatmenian.net –ից 11 հունիսի 2011 - 17:56 AMT
 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:  
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
  Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1553 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan