ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 9:00:08 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 6 » Տեր Աբելը` դե ֆակտո` կարգալուծ է արված, դե յուրե` «աշխատում» է որպես հոգևորական
8:54:37 PM
Տեր Աբելը` դե ֆակտո` կարգալուծ է արված, դե յուրե` «աշխատում» է որպես հոգևորական

Մայր Աթոռի դիվանապետի մեկնաբանությունները Շվեյցարիայի հայոց թեմի իրարանցումների մասին 

 Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի սրահում մամուլի ասուլիս էր: Օրվա թեման` Շվեյցարիայի հայոց թեմում ծավալվող իրարանցումն էր և տեղի քահանա` Տեր Աբել Մանուկյանին կարգալույծ անելու պատմությունը: 

 Բանախոս` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքերից պարզվեց` կարգալույծ արված քահանան` Տեր Աբել Մանուկյանը, 1990-ականների սկզբին ինքնակամ է լքել Կանադայի հայոց թեմը և «հայտնվել» Շվեյցարիայում: Այդ ժամանակվանից ի վեր նրան բազմիցս հորդորել են ներկայանալ Մայր Աթոռ, հանդիպել Վեհափառի հետ: Սակայն` Տեր Աբելը պարբերաբար խուսափել է ցանկացած տեսակի հանդիպումներից: Մի քանի անգամ Սուրբ Էջմիածինը բանակցութունների համար պատվիրակ է գործուղել Շվեյցարիա, սակայն Տեր Աբելը նրանց հետ հանդիպելուց էլ է հրաժարվել: 

 Վերջին փորձից հետո` Աբել քահանան պատրաստակամություն է հայտնել հանդիպել և քննարկել Վեհափառի հետ, սակայն` հաջորդ օրը` հունիսի 1-ին, Մար Աթոռը իրավաբանի կողմից հասցեագրված նամակ է ստացել, որում ասվում է, թե «եթե կարգալույծ անեք Աբել քահանային, մենք տեղի` Շվեյցարիայի օրենքներով կփորձենք պաշտպանել Աբել քահանային և քրեորեն պատժել Ամենայն Հայոց կաթողիկոսին, քանի որ եկեղեցական խորհուրդն է Աբել քահանայի գործատուն»: 

 Իսկ թե ինչու չէր հրաժարվում այդ քահանան իր «պաշտոնից» հարցադրմանը ի պատասխան` Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց առանձնացնելով նյութական շահագրգռվածության գործոնը` «Նա համայնքից ամսական 8 000 եվրո աշխատավարձ էր ստանում: Երևի դժվար էր հրաժարվել նման գումարներից», - ասաց նա: 

  Լրագրողների այն հարցերին`թե որքան Գումար է ստանում Մայր Աթոռը Շվեյցարիայի թեմից` Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց, որ թեմին տրամադրված միջոցները տնօրինում է միայն թեմը, այնտեղի գումարի 1-2 տոկոսն է հասնում Մայր Աթոռի գանձանակ` Մայր Աթոռը Շվեյցարիայի հայոց թեմի հաշվին «չի հարստանում»: 

 Փաստորեն` եկեղեցական խորհուրդը աշխատավարձի դիմաց «պայմանագրային» հիմունքներով գործի էր տեղավորել հոգևորականին: 

 Այժմ` Տեր Աբել քահանա Մանուկյանը կարգալույծ է արված Մայր Աթոռի կողմից և անվանվում է իր ավազանի անունով: Իսկ Շվեյցարիայում նա երևի թե դեռ կշարունակի «աշխատել» հոգևորական` ըստ պայմանագրի: 
 Հայ Առաքելական Սուբ Եկեղեցին պատրաստ է զրկել նրան այդ գործունեությունից` նաև իրավական նորմերով: 



 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Տեր Աբել, Mayr Ator, Ter Abel, Archak Srbazan, Sveicariayi hayoc tem P.R.+961 ՎԱՐԿԱՆԻՇ 2.0/2
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 1
0  
1 B.ANN.   (2011-06-07 12:25:57 PM) [Материал]
8888888
Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեանպատճառով: (Յուդա 11)

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan