Սոնան թուրքերի սեռական ոտնձգություններից պաշտպանվելու համար 50 տարի ապրել է որպես տղամարդ….
Թուրքիայի քաղաքացի Սոնա Փոլաթն աշխարհ է եկել որպես աղջիկ, ապրել՝ որպես տղամարդ, թաղվել՝ որպես կին։ Այս մասին տեղեկացնում է CNNTurk–ը՝ նշելով, որ 2010թ. ապրիլի 10-ին 79 տարեկան հասակում մահացած Սոնայի գաղտնիքը բացահայտվել է միայն այսօր։
Սոնա Փոլաթը ծնվել է 1931թ. Կարսի Արփաչայ շրջանի Թելեք գյուղում։ 28 տարեկան հասակում այլևս չդիմանալով ամուսնու բռնարարքներին՝ հեռանում է նրանից։ Սակայն այս անգամ Սոնային սկսում են հետապնդել այլ տղամարդիկ։ Եվ թուրքերի սեռական ոտնձգություններից պաշտպանվելու համար երիտասարդ Սոնան որոշում է ապրել որպես տղամարդ։
Աղջիկը, որն այդպես էլ չի մայրացել, կտրում է մազերը, հագնում տղամարդու հագուստ, տեղափոխվում Էրզրում և իր ապրուստը վաստակելու համար ընտրում կառապանի մասնագիտությունը։
«Սոնան իր պահարանում կանացի զգեստ չուներ։ Հագնում էր ոչ միայն տղամարդու հագուստ, այլև՝ տղամարդու ներքնաշոր։ Մազերը կարճ էր կտրում, կեպի էր դնում, նույնիսկ սափրվում էր ինչպես տղամարդը։ Սակայն մենք նրան հողին հանձնեցինք որպես կնոջ»,– պատմել է Սոնայի հարևաններից Հաթիջե Թաշդեմիրը։
|