ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 0:36:14 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 6 » թիվն այն պատվավոր ամերիկացիներից էր, ով քաջ էր ու մտածողությամբ տարբերվում էր մյուսներից
1:11:02 AM
թիվն այն պատվավոր ամերիկացիներից էր, ով քաջ էր ու մտածողությամբ տարբերվում էր մյուսներից
Սթիվ Ջոբսը հավատում էր, որ կարող է փոխել եւ փոխեց աշխարհը 

 "Ես միշտ եմ ասել. երբ գա այն պահը, որ ի վիճակի չլինեմ կատարել "Apple"-ի ղեկավարի լիազորությունները, ես առաջինն այդ մասին կհայտնեմ: Ցավոք, այդ օրը եկել է": Սթիվ Ջոբսն այս հայտարարությամբ հանդես էր եկել երկու ամիս առաջ, երբ ծանր հիվանդության պատճառով ստիպված էր թողնել "Apple"-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով։ Վերջին շրջանում նրա վիճակը խիստ ծանր էր: 
 "Սթիվն այն պատվավոր ամերիկացիներից էր, ով քաջ էր ու մտածողությամբ տարբերվում էր մյուսներից, այնքան հաստատակամ, որ հավատում էր` կարող է փոխել աշխարհը եւ տաղանդավոր` դա իրականություն դարձնելու համար",- ԱՄՆ նախագահ Բարակ Օբամա: 

 Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ.-ի փետրվարի 24-ին՝ Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունն անցել է ազգությամբ հայ Կլարա եւ ամերիկացի Փոլ Ջոբսերի ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: Կլարան ԱՄՆ է գաղթել Հայոց ցեղասպանությունից հետո՝ Արեւմտյան Հայաստանի Մալաթիա նահանգից: Որոշ աղբյուրների համաձայն, Ջոբսը վարժ տիրապետում էր հայոց լեզվին: 

 Առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է 1970-ականներին: 1985 թվականին, տնօրենների խորհրդի հետ պայքարում, կորցնելով պաշտոնը՝ ժամանակավորապես հեռացել է "Apple"-ից եւ հիմնադրել "NeXT" համակարգչային ընկերությունը: Նրա բացակայության ժամանակ ընկերության վարկանիշը խիստ նվազել էր: 

 1997-ին Ջոբսը վերադարձել էր "Apple"` դրան միացնելով "NeXT"-ը: Հենց նրա ղեկավարության ժամանակ էր, որ ընկերությունը խոշոր ձեռքբերումներ գրանցեց: 

 Նրա մահն այսօր սգում են ողջ աշխարհում՝ ոչ միայն "Apple"-ի օգտատերերը, այլ նաեւ մրցակից-գործընկերները: 

 "Սթիվ, շնորհակալ եմ քեզ, որ եղել ես իմ ուսուցիչն ու ընկերը: Քո գաղափարներն ու նախագծերը կարող են փոխել աշխարհը: Ես քո կարիքը կզգամ",- ասել է Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգը։ 

 "Հազվադեպ են ծնվում Ջոբսի նման մարդիկ: Նա այն վառ մարդկանցից էր, ովքեր կարողանում են անհամեմատելի ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր բոլորիս համար: Ես կկարոտեմ Սթիվին",- ասել է Բիլ Գեյթսը՝ "Microsoft"-ի հիմնադիրը։ 

Ջոբսի անվան հետ են կապվում ժամանակակից տեխնոլոգիաների այնպիսի նորարարություններ, ինչպիսիք են "Mac" համակարգիչները, "IPad" պլանշետները, "iPod" փլեյերները, "iPhone" հեռախոսները: Նրա մահվանից ընդամենը մեկ օր առաջ "Apple"-ը թողարկեց "iPhone" հեռախոսի նոր մոդելը: "iPhone 4S" մոդելի ներկայացման հանդիսությանը Ջոբսն արդեն ներկա չէր: 

 Շատերն այսօր ոչ միայն նախընտրում, այլեւ նույնիսկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց "Apple"-ի: Ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումներից անմասն չի մնացել նաեւ հայ հասարակությունը: "Apple"-ի գրեթե բոլոր արտադրանքներն այսօր լայնորեն կիրառում են Հայաստանում: Մեր երկրում Սթիվ Ջոբսի հիշատակը նույնպես հարգել են: "Apple"-ի երեւանյան գրասենյակի մոտ մարդիկ բերել են ծաղիկներ, մոմեր ու լուսանկարներ: 

 Նյութը` yerkirmedia.am-ից 20:27 . 06/10 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: stiv, Zobs P.R.+609 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan