ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 11:34:23 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԱՊՐԻԼ » 15 » ՓԱՍՏՈՐԵՆ` ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍՆ Է;
10:11:15 PM
ՓԱՍՏՈՐԵՆ` ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍՆ Է;
Ռուսաստանի ամենահարուստ հայերը (առաջվա պես) ապահովագրողներն են:

 Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական տարբերակը՝ Forbes Russia-ն, հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը

 Forbes Russia-ն Ռուսաստանում միևնույն՝ 1.5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր է ճանաչել ապահովագրական ոլորտը ներկայացնող միանգամից երեք բիզնեսմենի՝ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներին՝ «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերերին (նախորդ տարվա կարողությունը՝ 950 մլն դոլար) և Դանիլ Խաչատուրովին՝ «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետիրոջը (նախորդ տարվա կարողությունը՝ 1.2 մլրդ դոլար): 
 Նրանց հետևում է «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1.4 մլրդ դոլար ունեցվածքով (նախորդ տարվա կարողությունը՝ 750 մլն դոլար): 
Ուշագրավ է, որ Forbes Russia-ն Սամվել Կարապետյանի վերաբերյալ տեղեկանքում նշում է, որ 1991թ. Կարապետյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ Հայաստանի Կալինինո քաղաքը վերանվանվել է Տաշիր, ինչպես նաև, որ նրա եղբայրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է։ 
Աղյուսակի 180-րդ հորիզոնականում է հանգրվանել մեկ այլ հայազգի գործարար՝ Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը գնահատվել է 0.5 մլրդ դոլար (նախորդ տարվա կարողության մասին տեղեկատվությունը բացակայում է):

 Նյութը` ըստ Tert.am-ի 15.04.11



 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍ P.R.+668 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan