ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 11:52:11 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 11 » Ուխտագնացություն դեպի Հավուց Թառ
1:46:33 AM
Ուխտագնացություն դեպի Հավուց Թառ
Ուխտագնացություն դեպի Հավուց Թառ 

 Հավուց Թառ (Ամենափրկիչ) վանքային համալիրը գտնվում է Կոտայքի մարզում` Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն էր: Սակայն 1755թ-ից վանքը ավիրվել է և ամայացել: 
Խոնարհված եկեղեցիները ոչ միայն հուշարձաններ են, որոնց այցելելով շփվում ենք պատմական արժեքների հետ, այլ նաև ուխտատեղիներ, որոնց  պիտի մոռացության չմատնենք, այլ միշտ հիշենք: 

 Օգոստոսի 4-ին Մոնրեալ քաղաքից մի խումբ ուխտավորներ, Ս. Էջմիածնի երիտասարդներ կազմակերպության, Փարաքարի Ս. Հարություն եկեղեցու Երիտ. Միության, ԱՀԹ «Արարատ» միության անդամների հետ միասին Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Թովմաի և սարկավագների ուղեկցությամբ այցելեցին Հավուց Թառի վանական համալիր: 
Վաղ առավոտյան 80–ից ավելի ուխտավորներ ավտոբուսներով ուղևորվեցին Գառնիի ձոր, որտեղից էլ ազգային և հոգևոր երգերի ուղեկցությամբ ոտքով հասան Խոսրովի արգելոց: Ուխտավորները չնայելով տապին և դժվար անցանելի արահետներին` ելան բարցրունքները, երկար ճանապարհ անցան և հասան Հավուց Թառի վանական համալիր: 
 Հավուց Թառի Ամենափրկիչ եկեղեցում բոլոր ուխտավորներին ողջույնի խոսք ասեց Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. 
«Մենք գալիս ենք մեր ձեռքերը այս քարերին դներու և փորձում ենք մեր պատմությունից և մեր Քրիստոնյաական ժառանգությունից ինչ-որ բան պոկել, որը շատ դժվար է ստացվում, բայց նաև գալիս ենք այս գերեզմաններին, այս վայրերին և այս եկեղեցիների մեջ եղած աղոթքներին ասելու` մենք ձեզ չենք մոռացել»: 
Բագրատ արքեպիսկոպսը շնորհակալություն հայտնեց Հայր Թովմային երիտասարդների հետ տարվող աշխատանքների համար և վողջունեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն լծակցող երիտասարդական խմբավորումներին. 

«Ես հեռվից էլ տեսնում և լսում եմ ձեր մասին`Մանանա շարժում, «Ս. Էջմիածնի երիտասարդներ», «Հայ եկեղեցու երիտասարդներ» և այլ խմբավորումներ և անհատների եմ տեսնում: Մեր փափագը և աղոթքն է այն, որ դուք այդ պատասխանատվությունը լավ ձևով առնեք ձեր ուսերի վրա»: 
 Ուխտավորները շրջեցին վանական համալիրի տարածքում և ծանոթացան բազում միջնադարյան հուշարձանների հետ, որից հետո Բագրատ արքեպիսկոպոսի ձեռամբ մատուցվեց Ս. Պատարագ: 
Պատարագից հետո, Հայաստանցի ուղտավորները Մոնրելաից ժամանած ուղտավորների հետ միասին սիրո ընթրիք կազմակերպեցին եկեղեցու տարածքում, բնության մեջ, որից հետո վերադարձան Գառնի գյուղ: Հաջորդ կանգառը` Գեղարդի վանքն էր: 

 Գեղարդի Վանական համալիրում ուխտավորները միասնական աղոթք արեցին, ծանոթացան վանքի հոգևորականների հետ և լսեցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրաժեշտի խոսքը: Սրբազան հայրը իր խոսքով հորդորեց հավատացյալներին` լինել ուժեղ և կայուն հավատքի մեջ և հեռու մնալ Քրիստոնյայի կերպարի մերորյա սխալ «թարգմանություններից» և աղանդներից. 

 «Քրիստոնյայի կյանքը` հավատքի կյանք է, մխիթարության կյանք է, սիրո կյանք է, հարության կյանք է: Մենք թշվառ չենք, խեղճ չենք, ոչ էլ խեղճի դեմք ունենք: Մենք պարտված Աստծո զավակներ չենք, այլ հաղթանակած: Ապրեք ուրախ և երջանիկ» 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Հավուց Թառ, Ուղտագնացություն P.R.+771 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan