ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2024-04-24 / 2:43:18 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 17 » Օրհան Փամուք. Ես ետ չեմ կանգնում հայերի և քրդերի վերաբերյալ ժամանակին արած իմ հայտարարություններից:
6:40:22 PM
Օրհան Փամուք. Ես ետ չեմ կանգնում հայերի և քրդերի վերաբերյալ ժամանակին արած իմ հայտարարություններից:
Օրհան Փամուք. Ես ետ չեմ կանգնում հայերի և քրդերի վերաբերյալ ժամանակին արած իմ հայտարարություններից: 

 «Ես ոչ թե քաղաքական գործիչ եմ, այլ գրականագետ»,– հայտարարել է թուրք գրողը՝ ընդգծելով, որ ինքը կարևորում է արժանապատվությունն ու ազնվությունը: 

  Հարցազրույցի ընթացքում Օրհան Փամուքը մասնավորապես խոսել է Թուրքիայում առկա իրավիճակի, թուրքական մշակույթի, իր ստեղծագործությունների, ինչպես նաև ազգայնական շրջանակների կողմից իր խոսքերն ու մտքերը աղավաղելուն ուղղված փորձերի մասին։ «Թուրքիան երկու տարբեր աշխարհների միջև ամենաճգնաժամային կետում է գտնվում։ Այն ունի երկու տարբեր կողմեր, ինչը բնական է։ Սակայն Թուրքիայում խորանում է Արևելքի և Արևմուտքի միջև առկա շիզոֆրենիան։ Այդ իրավիճակն ազդում է նաև մեր մշակույթի վրա։ Շատ հաճախ մեր մշակութային դեմքը ձևավորվել է քաղաքական որոշումների արդյունքում»,– հայտարարել է Փամուքը:
   «Կան հատվածներ, որոնք փորձում են ինձ ներկայացնել որպես ազգայնականության դեմ քննադատություններով հանդես եկող մեկի, փորձում են ինձ ներկայացնել որպես ապուշի և աղավաղում են մասնավորապես օտարերկրյա մամուլին տված հարցազրույցներում իմ արտահայտած տեսակետները։ Դա քաղաքական խաղի մի մաս է, ինչը նրանց հաճախ հաջողվում է։ Ինձ պաշտպանելու համար անում եմ հնարավորինը, սակայն դա բավարար չէ»,– ասել է թուրք գրողը։ Հիշեցնենք, որ թուրք գրող Օրհան Փամուքը 2005թ. շվեյցարական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայում սպանվել է 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ։ Այդ հայտարարության պատճառով Փամուքին «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով սկսեցին հետապնդել Թուրքիայի ՔՕ 301–րդ հոդվածով։ Բացի այդ, նա դարձել էր թուրք ազգայնականների հիմնական թիրախներից մեկը։ Նույնիսկ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալը հրապարակավ սպառնացել էր Նոբելյան մրցանակակրին՝ հայտարարելով. «Թող Փամուքը խելքը գլուխը հավաքի»: 
  Այժմ Օրհան Փամուքը բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ դասախոսություններով հանդես է գալիս Կոլումբիայի համալսարանում: 

 Նյութը` Tert.am-ից 17.01.2011 

  Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
  Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
  Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+706 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan