ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 8:09:37 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 3 » Նոր հակավիրուսը կհաղթի գրիպներին, այդ թվում` խոզի
0:00:43 AM
Նոր հակավիրուսը կհաղթի գրիպներին, այդ թվում` խոզի
Կփրկվեն հազարավոր մարդիկ

Գիտնականները հայտնաբերել են պատվաստանյութ, որը«հաղթում» է A տեսակի վիրուսներից առաջացած գրիպներին, այդ թվում` խոզի. տեղեկացնում է BBC-ն:

Նախնական ուսումնասիրություններ են կատարվել մկների վրա, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ պատվաստանյութը կարելի է օգտագործել գրիպից շատ արագ ազատվելու համար: Գիտնականները հավաստիացնում են, որ յուրաքանչյուր մարդ պատվաստանյութը պետք է «կիրառի» տարվա մեջ 1 անգամ, քանի որ A կարգի վիրուսները մարդու օրգանիզմում միշտ էլ կան` այլ վիրուսների առաջացման պատճառ դառնալով: Համաճարակաբանների կարծիքով` առողջապահության ոլորտում այն լուրջ ձեռքբերում է:
«Այն, որ կարողացել են մեկ միջոց գտնել բոլոր A կարգի վիրուսների համար, արդեն իսկ լավ է»,- ասել է Լոնդոնի պետական համալսարանի դասախոս Ջոն Օքսֆորդը:

Բրիտանական պետական համալսարանի գիտնականները եւ նրանց շվեյցարիացի գործընկերները ուսումնասիրել են ավելի քան 100 մարդու դիմադրողական համակարգերը, ովքեր վարակվել են գրիպով, ինչպես նաեւ նրանց, ովքեր հիվանդության դեմ նախօրոք պատվաստվել են: Արդյունքում նրանք հայտնաբերել են պատվաստանյութը` FI6 անվանմամբ:«Մենք ուսումնասիրել ենք բոլոր տեսակի գրիպները, որոնք առաջանում են A տեսակի վիրուսի հետեւանքով: Նշեմ, որ մեր պատվաստանյութը հակազդեցության մեջ է մտնում վիրուսի հետ: Հուսով ենք, որ առաջիկայում արդեն հնարավոր կլինի պատվաստանյութը կիրառել գործնականում»,- ասել է Բժշկական հետազոտությունների պետական համալսարանի դասախոս Ջոն Սկեխելը:

  Հիշեցնենք, որ խոզի գրիպի պատճառով մի շարք երկրներում ստեղծվել էր արտակարգ իրավիճակ. օրինակ, Ռուսաստանում փակվել էին մի քանի դպրոցներ, իսկ Շվեյցարիայում` մանկապարտեզներ:

Նյութը` yerkir.am –ից 13:14 - 30.07.2011
 


Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: հակավիրուս, խոզի գրիպ, Վիրուս P.R.+879 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan