ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-03-28 / 2:15:37 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՐՏ » 3 » ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
1:53:29 PM
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

 Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) "Արարատ” միությունը, թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր առաջնորդ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ` իր գործունեության շրջանակներում իրականացնում է նաև մի շարք կրթադաստիրակչական ծրագրեր: Լրագրության, երգի, սրբանկարչության, համակարգչային և այլ դասընթացների ընթացքում սաները ստանում են նաև հոգևոր գիտելիքներ:

  Միության նպատակն է` հայորդուն մոտեցնել Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն, զորացնել աստվածպաշտությունը նրա մեջ, բաժնեկից և մասնակից դարձնել առաքելահաստատ մեր Ս. Եկեղեցու առաքելությանը: 

 "Արարատ” միությունը իր առաքելությունը իրականացնելու ընթացքին` բազում նոր անդամներ և աջակիցներ է ձեռք բերել` որոնցից ոմանք դեռ մկրտված չէին: Օրերս "Արարատ” միությունը միասնաբար ի կատար ածեց նոր անդամներից 19-ի մկրտության արարողությունը: 

 Փետրվարի 27–ին "Արարատ” միության հին և նոր անդամները միասնաբար այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում` միության հոգևոր հովվի ձեռամբ կատարվեց 19 անձերի մկրտությունը: Նրանց հոգևոր դաստիարակի` կնքահոր պարտավորությունը ստանձնեցին "Արարատ” միության դպրաց, սարկավագաց դասից և աջակից-բարերարներից ընտրված մի քանի անդամներ, ովքեր իրենց հավատքով, եկեղեցասիրությամբ օրինակ կծառայեն նոր-նոր եկեղեցի ոտք դրած երիտասարդների համար:

 Մկրտության արարողությունից հետո` ուխտավորները այցելեցին վեհարան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց "Արարատ” միության ուխտավորներին: 

 Ողջունելով ուխտավորների այցը Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները և օրհնությունը բերեց նորոգ մկրտյալներին և կնքահայրերին` հաջողություններ մաղթելով "Արարատ” միության ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաև հուշանվերներ հանձնեց մկրտված անձանց, նրանց կնքահայրերին և "Արարատ” միության համանուն երգչախմբին:

  Միության հոգևոր առաջնորդը իր խոսքում իր երախտագիտությունը փոխանցեց Վեհափառ Հայրապետին` վստահեցնելով, որ դեռ 1988թ–ին` ներկայիս Հայրապետի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փախանորդ լինելու տարիներին, նրա իսկ ձեռամբ հիմնադրված "Արարատ” միությունը հավատարիմ է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և մասնակից նրա առաքելությանը:
 

Հանդիպման ընթացքում փոքրիկ համերգային ծրագրով հանդես եկավ "Արարատ” միության համանուն երգչախումբը, Նորին Սրբությունը պատասխանեց ուխտավորներին հուզող հարցերին: Հանդիպման ավարտին բոլոր ներկաները լուսանկարվեցին Վեհափառ Հոր հետ: 

 Ուխտավորները հավաքական աղոթք կատարեցին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, որից հետո ուղևորվեցին ընդհանրական ճաշի:

 "Արարատ”-ի հաջորդ կանգառը Վաղարշապատ քաղաքի "Վան” համալիրն էր` այնտեղ էլ շարունակեցին մկրտության առթիվ սկսված տոնակատարությունը, որի մասնակիցներին մատուցվեց նաև Մատաղի Ս. ճաշ:

Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, Արարատ միություն, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ, ԱՀԹ P.R.+1390 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan