ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 7:45:52 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՅԻՍ » 3 » Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է
11:47:32 AM
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը սահմանել է ՄԱԿ-ը:

 Օրվա առթիվ տարբեր երկրներում տեղի կունենան համաժողովներ, միջոցառումներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշնորհի Գիլյերմո Կանոյի համաշխարհային մրցանակը մամուլի ազատության գործում ներդրումի համար:

 Գիլյերմո Կանո Իսազան կոլումբիացի լրագրող է, այդ երկրի մայրաքաղաք Բոգոտայում լույս տեսնող «Էլ Էսպեկտադոր» օրաթերթի աշխատակից, ով 1986 թվականի դեկտեմբերի 17-ին սպանվել է թմրաբիզնեսի հզոր պարագլուխների մասին հոդվածների համար:

 Այս տարի մրցանակը ստանալու պատվին է արժանանում իրանցի լրագրող, գրող, քաղաքական վերլուծաբան եւ միջազգայնագետ Ահմադ Զեյդաբադին: 2009 թվականի դեկտեմբերին նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանի նախագահական վիճահարույց ընտրությունների մասին խիզախ ռեպորտաժներ պատրաստելու համար:

Զեյդաբադին, ով առ այսօր իրանական բանտում է, 2010 թվականին Թերթերի համաշխարհային ընկերակցության «Ոսկե գրիչ» մրցանակն է ստացել:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվում է խորհրդաժողով «21-րդ դարի մեդիա. նոր սահմանագծեր, նոր խոչընդոտներ» թեմայով: Խորհրդաժողովում նախատեսված են Freedom House-ի տնօրեն Դեյվիդ Քրամերի եւ մամուլի հարցերով զբաղվող միջազգային հեղինակավոր այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարների բանախոսությունները:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանը նշում է մամուլի համար բնավ ոչ բարենպաստ պայմաններում, ինչն ապացուցում են հեղինակավոր երկու կառույցների հրապարակած նոր զեկույցները:

Մայիսի 1-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը փաստել է, որ Հայաստանում շարունակվում են լրագրողների հետապնդումները: «Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - ասվում է փաստաթղթում, որում նշվում է նաեւ հետզհետե ավելի տարածվող ինքնագրաքննության հանգամանքը:

Իսկ մայիսի 2-ին էլ իրավապաշտպան մեկ այլ կազմակերպություն` Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն` Հայաստանը շարունակում է գտնվել ոչ ազատ երկրների շարքում:

Արմեն Քոլոյան

Նյութը` armenialiberty.org- ից 03.05.2011

 

Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Մամուլի ազատության օր, Մայիսի 3 P.R.+630 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan