ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 4:44:12 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 31 » КВН-ի քողի տակ. Սկսնակ և գործող լրագրողներին տարել են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն դեմ հանելու «դասընթացների»
11:31:31 AM
КВН-ի քողի տակ. Սկսնակ և գործող լրագրողներին տարել են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն դեմ հանելու «դասընթացների»
Աղանդների «ոտնահարված» իրավունքների մասին բարձրաձայնում են, իսկ Առաքելական եկեղեցու իրավունքները անտեսում… 

 Շաբաթներ առաջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ' «Համագործակցություն հանուն ժոողվրդավարության» կենտրոնը, Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում կազմակերպել էր «դասընթացներ»' սկսնակ և գործող լրագրողների համար: 
Դասընթացի կազմակերպման և անցկացման գլխավոր դերերում՝ հանրությանը քաջ հայտնի Ստեփան Դանիելյանը, Ավետիք Իշխանյանն ու Մեսրոպ Հարությունյանն էին: 
Ավետիք Իշխանյանը մասնակիցների տեսակետին ծանոթացել էր դասընթացների սկզբում և բաժանել երկու խմբի' խղճի ազատության դեմ և կողմ: Սակայն, խղճի ազատություն ասելով նկատի ուներ միայն կրոնի ազատությունը: 

 Մինչ մասնակիցների մի մասը համոզմունք է հայտնել, որ աղանդավորական կազմակերպությունները ազգային անվտանգության համար էական սպառնալիք են' Ստեփան Դանիելյանը պահը չի կորցրել' սկսնակների ուղեղները լվանալու համար և փորձել է համոզել, որ ազգային անվտանգությանը կարող է վնասել անգամ Հայ Առաքելական եկեղեցին' պատճառաբանելով, թե իբրև Եկեղեցին այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի, որը ևս ազգային անվտանգությանը համար սպառնալիք է: 
Սակայն, կազմակերպիչները բավական լավ գծագրած են եղել «դասընթացը» և նախապես պատրաստել են «հանճարեղ» մտքեր, որոնցով պետք է համոզեին ապագա և գործող լրագրողներին, որ Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) ոչ միայն «սպառնում է ազգային անվտանգությանը», այլև Հայոց պատմությունը գրվել է եկեղեցականների կողմից և հոգևորականները պատմությունը ներկայացրել են այնպես, ինչպես ձեռնտու է եղել իրենց: 

 Կարելի էր հարց տալ կազմակերպիչներին' պարոնա´յք, ինչու՞ պատմությունը չի գրվել այսօր ՀԱԵ կողմից աղանդ հռչակվածների կողմից։ Սակայն հարցին կազմակերպիչները հաստատ չէին պատասխանի, բայց մենք կպատասխանենք' ինչպե՞ս պատմություն գրեին, եթե ընդամենը հաշված տասնամյակների կյանք ունեն միայն և ստեղծված են հստակ նպատակով' խաբեությամբ թալանել և քանդել միասնական ազգություն ունեցող պետությունները, իսկ նմանապիտ հայտարարությունների նպատակը միայն մեկը կարող է լինել' վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին: 

 Սակայն, նախապես հստակ մշակված դասընթացը, որի համար վերոնշյալ պարոններն անշուշտ աստղաբաշխական գումարներ էին ստացել ԵԱՀԿ-ից' պետք է փայլեր էլ ավելի մեծ հայտնագործությամբ: Պարզվում է, որ ազգային անվտանգությանն իրական սպառնալիք համարվող՝ ԵԱՀԿ-ից ֆինանսավորվող կազմակերպության ներկայացուցիչները' ՀԱԵ դիմակայությունն աղանդավորներին' փորձում էին չափել նույն դիտակետից, որից սնվում են իրենք:  
 Պարոնները փորձում են մասնակիցներին համոզել, թե ՀԱԵ-ն դեմ է աղանդներին, քանի որ «գնալով աղանդավորական կազմակերպություն' քաղաքացին այլևս գումար չի վճարում ՀԱԵ-ն և եկեղեցին կորցնում է գումարի աղբյուրը»: 
Հարկ ենք համարում իրական գումարասերներին հիշեցնել, որ ՀԱԵ բնավ չի ֆինանսավորվում պետության կողմից և այդ աղանդները վախենալու տեղ ունեն, քանի որ իրենց անդամները տասանորդ են մուծում, որը ՀԱԵ դեպքում բացակայում է: Էլ ինչո՞ւ եկեղեցին պետք է մտածեր գումարային աղբյուր կորցնելու մասին, եթե այդ գումարային աղբյուրն իրականում չկա: Չնայած բնական է, որ ամեն մեկը դիմացինին գնահատում է՝ հաշվի առնելով սեփական հետաքրքրություններն ու արժանիքները: 

 Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ լրագրողների համար նախատեսված դասընթացը միակ բազմամարդ հավաքը չէր այդ հանգստյան տանը: Նրանց «քթի տակ» հանգստանում էր ավելի քան հարյուր երեխա, ովքեր հանգստյան տուն էին եկել' Հայ Առաքելական եկեղեցու կողմից աղանդակերպ գործունեություն ծավալող կազմակերպություն հռչակված «Ավետարանականների» ուղեկցությամբ: 
  Ծաղկաձորում երեխաները հայտնվել էին КВН-ի քողի տակ և նրանց մեծ մասը տեղյակ չէր, որ հանգստյան տուն գնում է ոչ թե КВН-ի մասնակցելու, այլ անհայտ կրթության մարդկանց կողմից Աստվածաշնչի մեկնությունը լսելու, իսկ երևույթի հետ ոչ բոլոր երեխաներն էին համակերպվում (թեմային կանդրադառնանք առանձին նյութով և կմանրամասնենք «КВН»-ի ընթացքը): Այս դեպքում' «երեք պարոններից» ոչ մեկ «չփորձեց համոզել» «Ավետարանականներին», որ մարդու իրավունքների խախտում է, երբ խաբեությամբ հրավիրում են կրոնական քննարկումներ լսելու: Դա էլ այն դեպքում, երբ երեխաներից ոչ մեկի տարիքը չէր գերազանցում 18-ը: 

 Հ. Գ. Հարց է առաջանում, եթե այդ ԵԱՀԿ-ն այքան մեծ գիտակ և ջատագով է մարդու իրավունքների և հավասարության՝ ինչու՞ է ֆինանսավորում միայն այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս աղանդավորական կազմակերպությունների պաշտպանությամբ և ձեռնտու չլինելու պատճառով մոռանում է, որ ՀՀ-ում՝ օրենքի համաձայն, բոլոր կրոնական կազմակերպություններն ունեն նույն իրավունքները և գտնվում են նույն հարթության վրա: 
 
Նյութը ըստ Slaq.am –ի 30.08.11 
 

 Առանց
հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
  Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի  խմբագրության տեսակետի հետ:
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Հայ Առաքելական P.R.+772 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 1
0  
1 Arthur   (2011-09-01 0:14:19 AM) [Материал]
8888888
Ախր շատ լավ էր գրված: Դրանց սատկացնել ա պետք ու աղվեսադրոշմով երկրից արտաքսել: Դրանց նման ազգի դավաճանների պատճառով ա միշտ տուժել մեր ժողովուրդը /Եկեղեցին/:

Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan