ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 2:01:00 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 31 » Հին «սուրբ գրքերում» Անմահության երկիրը ` Հայոց աշխարհն էր
10:54:49 AM
Հին «սուրբ գրքերում» Անմահության երկիրը ` Հայոց աշխարհն էր
Շումերական, Մակեդոնական, խեթական… 

Աստվածաշնչի առաջին` Ծննդոց գրքում պատմվում է, որ Աստված մարդկությունն արարեց Եդեմ-դրախտում, որից դուրս են գալիս 4 գետեր Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը և Փիսոնը, որոնցից մեկն անշուշտ Արաքսն է: Սակայն աներկբա է , որ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքի շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Այսինքն Աստվածաշնչի համաձայն Հայաստանը ԵԴԵՄ-ԴՐԱԽՏԱՇԽԱՐՀՆ Է, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները,որտեղ պահվում էին անմահության ու իմաստության խորհրդանշանները `երկու սրբազան ծառերը (Կենաց և Բարու ու չարի իմացության), որտեղ և ապաստան գտավ Նոյն իր զավակների հետ: Փաստորեն, Աստվածաշնչի համաձայն `Հայաստանը սրբազան մի տարածք է : 

Միևնույն պատկերացւմները գտնում ենք նաև Հին աշխարհի գրավոր այլ սկզբանխբյուրներում:Հնագույն միջագետքյան դիցարանում պաշտվում էր իմաստության ՀԱՅ(Ա) աստվածը, որը ՄԱՅՐ ԴԻՑՈՒՀՈՒ հետ միասին արարեց մարդկությունը ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ: 
Շումերական դյուցազնավեպում Արատտա երկիրը (28-27) մշտապես մեծարվում է «Աստվածային սուրբ օրենքների երկիր և անմահների երկիր» պատվանուններով: Ըստ շումերների «Իմաստությունն ու արվեստը ցած են բերվել Արատտա երկրից»:
  Հատկանշական է, որ միջագետքյան դյուցազնավեպում անմահություն փնտրող Գիլգամեշը բռնում է «ճանապարհ դեպի Արատտա» գնում է Եփրատի հոսանքն ի վեր և ճանապարհին հաղթահարում Մաշու (Մասու) լեռները , որոնք Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս յամ Մասիոն լեռներն են: 
 Նույն պատկերացումը գտնում ենք նաև Մակեդոնացուն նվիրված վիպերգում, որն առաջին անգամ գրի է առնվել դեռևս Ք.ա 240 թվականին: Ըստ այդմ `Ալեքսանդր Մակեդոնացին ձգտում էր հասնել անմահության , և կրկնում է Գիլգամեշի ճանապարհը. «դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի», իսկ ճանապարհին հաղթահարում է Մասիս լեռնաշղթան: 
 
 Այսինքն այնքան խորն էին Հայաստանի` անմահության երկրի մասին պատկերացումները Հին աշխարհում, որ անմահության որոնման աշխարհահռչակ սյուժեում Հին արևելքի ամենահայտնի հերոս Գիլգամեշին փոխարինում է անտիկ աշխարհի ամենա նշանավոր հերոս Ալեքսանդր մեծը:: Ընդ որում ` երկուսի նպատակակետն էլ Անմահության երկիրը ` Հայոց աշխարհն էր, ուր պահվում էր առասպելական «Անմահության ծաղիկը., որը համապատասխանում է Աստվածաշնչյան Կենաց ծառին: 
 Մի շարք ժողովուրդների դիցաբանական պատկերացումներում Հայոց լեռնաշխարհը ներկայանում է որպես աստվածների բնակատեղի, որպես սրբազնագույն մի տարածք: Ահա թե ինչպես է Մեծ Հայքի Բարձր հայք նահանգը , որը նախաքրիստոնեական հայաստանի գլխավոր հոգևոր կենտրոններ, ներկայացվում «Աշխարհացույցում». «Այս երկրամասը , իրապես , ինչպես ցույց է տալիս իր իսկ անունը , բարձր է ոչ միայն մեծ Հայքի մնացած մասերից , այլև ողջ աշխարհից , այդ պատճառով էլ նրան աշխարհի գագաթ են կոչել : Նա գետեր է առձակում աշխարհի 4 կողմերը. (Բարձր հայքից) սկիզբ են առնում չորս խոշոր գետեր»: 

 Եդեմը հիշատակվում է «արևլյան կողմում», ինչ արժանի է հատուկ ուշադրության: իսկ ծննդոց գրքում պատմվում է , որ դեռևս մեկ լեզվով խոսող մարդիկ «արևլքից» գնացին Սենաարի երկիր (Շումեր) և որոշեցին կառուցել «Բաբելոնյան աշտարակը»: Երկու դեպքում Հայաստանը ներկայացված է իբրև «արևելքի» երկիր: 

 Հայկական լեռնաշխարհի ` արևի հանգրվանը լինելու մասին պատկերացումը պահպանվել է նաև խեթական աղբյուրներում , որոնց համաձայն ` արեգակը ծագում է(ր) «Արևելյաց ծովից»` Վանա լճից: Դա լիովին համահունչ է հայկական ավանդազրույցին , ըստ որի `ԱՐԵՎԻ ՈՍԿՅԱ ՆՆՋԱՐԱՆԸ ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՏԱԿԻՆ ԷՐ, որտեղից և ամեն առավոտ ելնում էր արևը: 
Ուրեմն վաղնջնական ժամանակներում կար վերազգային, վերկրոնական սրբազան մի գաղափարախոսություն, որում առանցքային դերակատարում ուներ մեր լեռնաշխարհը : Ինչու՞ հենց հայկական լեռնաշխարհը: Ո՞րն է մեր երկրի խարհուրդը , ո՞րն է մեր հայրենիքի սրբազանության գաղտնիքը: 
 Վերոնշյալ բոլոր փաստերը խորհելու տեղիք են տալիս յուրաքանչյուր հայ մարդու: Մեզանից յուրաքանչյուրի պատմությունը կապված է հենց մեր հայրենիքի հետ, իսկ մեր հայրենիքի առեղծվածային պատմությունը ու գաղտնիքները ավելի են բարդեցնում ինքաճանաչողության հասնելու ճանապարհը: 

 

Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
  Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Վեներա Մկրտչյանին 
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Հին, Հայոց աշխարհ, աստվածաշունչներ, Անմահության երկիր P.R.+2448 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan